7.4 C
Yerevan
10 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » Ինչպիսի օժանդակություն են ցույց տալիս ԱՄՆ-ի, ՌԴ-ի և եվրոպական երկրների կառավարությունները ճգնաժամի պայմաններում․ մոնիթորինգ Vc.ru
Գլխավոր Նորություններ

Ինչպիսի օժանդակություն են ցույց տալիս ԱՄՆ-ի, ՌԴ-ի և եվրոպական երկրների կառավարությունները ճգնաժամի պայմաններում․ մոնիթորինգ Vc.ru

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աշխարհի տարբեր երկրներում, կորոնավիրուսից ստեղծված պայմաններից ելնելով, հայտարարվել է արտակարգ դրություն։ Պետությունները փոքր և միջին բիզնեսին աջակցելու տարբեր մոտեցումներ ունեն՝ սկսած հարկային արձակուրդներից մինչև անտոկոս վարկավորում և աշխատողների աշխատավարձերի փոխահատուցում:

Պետությունների կողմից տրվող աջակցության եղանակները՝ մի քանի երկրների օրինակով ․

Իտալիա:

Մարտի 16-ին Իտալիայի կառավարության որոշմամբ, երկրի տնտեսության աջակցման նպատակով հատկացվել է 25 մլրդ եվրո: Այն ներառում է 3,5 մլրդ եվրոյի աջակցություն առողջապահության ոլորտին և 10մլրդ եվրոյի աջակցություն ընտանիքներին և աշխատողների զբաղվածությանը.

  • Այն ոլորտներն ու մասնագիտությունները, որոնք առավել տուժել են ճգնաժամից, կասեցվել են հարկային և այլ վճարումները,
  • Մարտի 12-ից փակ են բոլոր ձեռնարկությունները՝ բացի դեղատներից և մթերային խանութներից: Կառավարությունը փոխհատուցելու է ընկերություների վարձավճարի 60%-ը:
  • Ինքնազբաղները և ֆրիլանսերները կարող են 18 ամսով հետաձգել հիպոթեքային վճարները, եթե կարողանան հիմնավորել, որ իրենց եկամուտները նվազել են մեկ երրորդի կամ ավելիի չափով:
  • Փոքր և միջին բիզնեսի լիկվիդայնության բարձրացման նպատակով պետական ներդրումային բանկը կտրամադրի վարկեր: Պետությունը երաշխավորում է ձեռնարկատերերին մինչև 5մլն. Եվրոյի չափով վարկի տրամադրումը:
  • Պետությունը ստեղծելու է ֆոնդ 6оо մլն. Եվրոյի չափով՝ ավիացիայի ոլորտի կորուստների փոխհատուցման համար:
  • Ձեռնարկություններին, որոնց շրջանառությունը նվազել է 25 և ավելի տոկոսով,  պետությունը նախատեսում է փոխհատուցում: Փոխհատուցման ծավալները առայժմ հստակեցված չեն:
  • Մինչև 2020 թ. մայիս ամիսն արգելվում է կազմակերպություններին առանց հիմնավոր պատճառի հեռացնել աշխատողներին աշխատանքից:
  • Ինքնազբաղները և սեզոնային բիզնեսի աշխատողներն, օրինակ, գիդերը, կստանան 600 եվրո փոխհատուցում մարտյան եկամտային կորուստների համար:

Ֆրանսիա:

 Ձեռներեցության աջակցության հակաճգնաժամային ծրագիր՝ 345 մլրդ. Եվրոյի չափով:

  • Պետական ներդրումային Bpifrance բանկը կարող է հանդես գալ որպես երաշխավոր  մինչև 5000 աշխատակից ունեցող ձեռնարկություններին վարկերի ներգրավման ժամանակ: Պետական երաշխիքները հնարավորություն կընձեռեն կազմակերպություններին ներգրավվել ցածր տոկոսադրույքով վարկեր՝ չնայած էպիդեմիայի պայմաններում սննկացման բարձր ռիսկին:
  • Bpifrance կարող է հանդես գալ որպես վարկառու խնդիր ունեցող կազմակերպությունների անունից վարկեր ներգրավվելու համար սովորական բանկերից:
  • Ձեռներեցության համար երաշխավորված բանկային վարկերի ծավալը կարող է կազմել մինչև 300 մլրդ եվրո: Վարկային տոկոսադրույքը իջեցվելու է:
  • Ձեռնարկությունները կարող են հետաձգել հարկային և սոցիալական վճարները մինչև մարտի ավարտ, ինչպես նաև հետաձգել պարտավորությունների և ապահովագրության վճարումները:
  • Մանր և միջին բիզնեսի համար հետաձգվել  են տարածքի վարձակալության և կոմունալ վճարումները:
  • Ընդունվել են ժամանակավոր կանոններ գործազրկության համար՝ կազմակերպությունները կարող են կրճատել աշխատողների աշխատանքային ժամերն՝ առանց աշխատողներին հեռացնելու և աշխատավարձերը նվազեցնելու:

Գերմանիա

Գերմանական ֆինանսական վերլուծաբանների գնահատականներով, թագավարակը կարող է երկրի տնտեսությունը կրճատել մինչև 20,6 %, իսկ աշխատանքը կարող են կորցնել մինչև 1,8 մլն. մարդ: Կառավարությունը ծրագրել է ձեռներեցության աջակցման նպատակով  բացել   500 մլրդ եվրոյի  հասնող ֆոնդ:

  • Ձեռնարկությունները կարող են հարկային արձակուրդ խնդրել:
  • Պետությունը կտրամադրի վարկեր պետական բանկի միջոցով ձեռնարկությունների լիկվիդայնության բարձրացման՝ նույնիսկ սննկացման բարձր ռիսկերի պայմաններում:
  • Ձեռնարկությունները, որոնք կրճատել են աշխատողների աշխատաժամանակը, կարող են ստանալ փոխհատուցում՝ որպեսզի չհեռացնեն աշխատողներին:
  • Ծրագրվում է սուբսիդիաներ տրամադրել տարածքների վարձակալման համար:

Իսպանիա:

Իսպանիան էպիդեմիայի ծավալներով երկրորդ երկիրն է: Ժամանակավորապես մեկուսացված է շուրջ 100 հազար մարդ, մեծամասնությունն առևտրի, արդյունաբերության և հյուրանոցային բիզնեսի ոլորտներից:

Երկրի հակաճգնաժամային փաթեթի ընդհանուր ծավալը 214 մլրդ եվրո է՝ երկրի տարեկան ՀՆԱ-ի շուրջ 20%-ը, որից 117 մլն. եվրոն պետական փողեր են, մնացածը՝ մասնավոր:

  • Անհատ ձեռներեցներին, մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին տրվել  է հարկային արձակուրդի հնարավորություն: Դրա համար պատասխանատու է իսպանական հարկային ծառայությունը:
  • 100 մլրդ. եվրո կտրամադրվի ձեռնարկություններին՝ երաշխավորված վարկերի տեսքով:
  • Աշխատողները կարող են ստանալ գործազրկության նպաստներ, եթե նույնիսկ չեն վճարել ապահովագրության վճարները:
  • Ժամանակավոր մեկուսացված աշխատակիցներ ունեցող ձեռնարկությունների հարկային պարտավորությունների կատարումները հետաձգվել են: Արգելվում է հեռացնել աշխատանքից այն աշխատողներին, ովքեր ստիպված են մնալ տանը՝ երեխաներին կամ տարեց հարազատներին խնամելու նպատակով:
  • Եկամուտների կորուստներ կամ նվազեցում ունեցողներին հնարավորություն է տրվել հետաձգել հիպոթեքային և կոմունալ  վճարումները:
  • Բոլոր անհատ ձեռներեցներին (շուրջ 3մլն. մարդ) թույլատրվում է կասեցնել բիզնեսները՝  «ֆորս-մաժորային իրավիճակով» պայմանավորված: Նրանք կարող են ստանալ նպաստներ՝ գործազրկության նպաստի չափով:
  • Պետական Instituto de Credito Oficial վարկային կազմակերպությանը տրամադրվել են հավելյալ միջոցներ՝ ճգնաժամից առավել տուժած տնտեսության ոլորտների, այդ թվում տրանսպորտի և տուրիզմի, ձեռնարկություններին և ֆրիլանսերներին ցածր տոկոսադրույքով վարկավորման համար:

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի բիզնեսի փրկության համար տրամադրվելիք միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 330  մլրդ ֆունտ ստերլինգ (ՀՆԱ-ի 15%): Միջոցների մեծ մասը նախատեսված է ուղղել խոշոր ձեռնարկություններին:

  • Փոքր բիզնեսի ձեռնարկությունները, որոնք չեն կարող վճարել հարկերը, կարող են խնդրել հարկային և մաքսային ծառայություններին՝ հետաձգել դրանց վճարումը: Հարկային և այլ խթանիչ միջոցառումների համար նախատեսված է 20 մլն. ֆունտ ստերլինգ:
  • Փոքր և միջին բիզնեսին երաշխավորված վարկերի համար հատկացված է 1 մլրդ. Ֆունտ ստերլինգ: Պետությունը փոխհատուցում է հավաքագրման և վարկային տոկոսների վճարները, ինչպես նաև տալիս է երաշխիք վարկառուին՝ վերցրած վարկի 80%-ի չափով: Վարկի ծավալը կարող է կազմել մինչև 5մլն: ֆունտ ստերլինգ, բայց վերջնական սահմանաչափը դեռ հստակեցվում է:
  • Անգլիայի Կենտրոնական բանկը պատրաստվում է գնել խոշոր ձեռնարկությունների կարճաժամկետ պարտատոմսերը, որոնք «շոշափելի ներդրում կունենան Մեծ Բրիտանիայի տնտեսության մեջ»: Այդպես նրանք կկարողանան վճարել աշխատավարձերն ու մատակարարներին:
  • Ձեռնարկություների համար վարկային տոկոսադրույքները կլինեն նախաճգնաժամային մինիմալի չափով:
  • ԱԱՀ-ի վճարումը հետաձգվել է մինչև 2020 թ. հունիս, անհատ ձեռներեցների հարկերը մինչև 2021թ. հունվար:
  •  Կորոնավիրուսի բռնկման ընթացքում կկասեցվեն 3,5% տարեկան հետաձգված հարկային պարտավորությունների կատարումը:
  • Փոքր բիզնեսը կարող է  ստանալ փոխհատուցում  յուրաքանչյուր վարակված աշխատողի համար` 14 հիվանդանոցային օրերի դիմաց (մեկ օրվա համար մոտավորապես 200  ֆունտ ստերլինգ): Սակայն, կառավարությունը զգուշացրել է, որ փոխհատուցումները կարող են պահպանվել մի քանի ամիսների ընթացքում, քանի որ գումարների հետ վերադարձի  գործընթաց դեռևս մշակված չէ:
  • Անշարժ գույքի վարձակալների աջակցություն 1 մլրդ. Ֆունտ ստերլինգի չափով: Միջոցառումների մեջ նախատեսված է 100% փոխհատուցում  վարձակալների համար, եթե անշարժ գույքի արժեքը գերազանցում է 51 հազար ֆունտ ստերլինգը, ինչպես նաև, եթե ձեռնարկությունը ժամանցի կամ հյուրանոցային ոլորտի է: Եթե անշարժ գույքի վարձակալության վճարը 15 հազար ֆունտ ստերլինգ է, ապա կազմակերպությունն իրավունք  ունի ստանալ 10 հազար ֆունտ ստերլինգ դրամաշնորհ:
  • Ցանկացած ոլորտի ոչ խոշոր ձեռնարկությունները  ևս կարող են ստանալ 10 հազար ֆունտ ստերլինգի չափով դրամաշնորհ:
  • Այն ձեռնարկությունները, որոնք համաճարակի ընթացքում փակվել են, պետությունը բիզնեսի վերականգնման նպատակով կտրամադրի անտոկոս վարկեր՝ մինչև 12 ամիս ժամկետով:

ԱՄՆ

Վերլուծաբանների գնահատականներով՝ ճգնաժամի հետևանքով աշխատանքը կարող են կորցնել շուրջ 37 մլն. ամերիկացիներ. ամենաթիրախային խմբերն են ռեստորանային բիզնես (շուրջ 9 մլն. մարդ), կրթության ոլորտ (3,2  մլն. մարդ) և մանր առևտուր (2,8 մլն. մարդ):

ԱՄՆ կոնգրեսում քննարկման  ներկայացված հակաճգնաժամային ծրագրի ընդհանուր փաթեթը շուրջ 2 տրիլիոն դոլլար է (ՀՆԱ-ի 10 %-ը), վերջնական որոշում դեռևս ընդունված չէ. քննարկումներն Սպիտակ տան ներկայացուցիչների հեռ դեռևս շարունակվում են: Առաջարկների փաթեթը ներառում է.

Փոքր բիզնեսի աջակցություն՝ նախատեսվում է այս ոլորտի աշխատողների աշխատավարձերին ուղղել շուրջ 350 մլն. դոլլար: Ձեռնարկությունները, որոնց աշխատողների քանակը չի գերազանցում 500-ը, կարող են ստանալ անվերադարձ վարկեր (պայմանն այն է, որ վարկառուները պետք է անպայման իրականացնեն իրենց ստանձնած վարկային պարտականությունները) մինչև շուրջ 10 մլն. դոլլարի չափով՝ աշխատավարձերի վճարման անընդհատությունն ապահովվելու նպատակով:

Գործազրկության նպաստները երկարաձգվում են մինչև  2020թ. վերջ:

Առանձնացված է շուրջ 208 մլրդ. դոլլար ավիաընկերությունների և արդյունաբերության այլ ոլորտների համար:

Փոքր բիզնեսի ձեռնարկություննը կարող են ստանալ վարկեր նվազեցված վարկային տոկոսադրույքով մինչև 2 մլն. դոլլարի չափով՝ ձեռնարկությունների լիկվիդայնությունը բարձրացնելու նպատակով:

Իռլանդիա

Քննարկվում է համաճարակից տուժած ձեռնարկություններին հարկային արձակուրդի տրամադրման հնարավորությունը Հնարավոր է կրճատվի աշխատաժամանակի տևողությունը: Կառավարությունը նախատեսում է փոխհատուցել ձեռնարկությունների կորուստները՝  համաճարակի փուլում գոնե մասամբ վճարելու համար աշխատողների աշխատավարձերը:

Պետությունը տրամադրում է երաշխավորված վարկեր մինչև 1 մլն. եվրոյի չափով, 7 տարի ժամկետով և պետությունը պարտավորություն է ստանձնում փոխհատուցել բանեկրին ներդրած կապիտալի 80%-ը՝ ձեռնարկությունների սննկացման դեպքում:

Արտոնյալ վարկեր փոքր ձեռնարկությունների համար: Իռլանդիայի ստրատեգիական բանկային կորպորացիան կսկսի տրամադրել վարկեր մինչև 1,5 մլն. եվրոյի չափով:

Կատարվում են միջոցառումներ առավել խոցելի, բայց կենսունակ կազմակերպությունների համար՝ վերակազմակերպման նպատակով: Անհատ ձեռներեցները, ովքեր կորցրել են բիզնեսը և գործազուրկները կստանան շաբաթական 203 դոլլար:

Enterprise Ireland, IDA Ireland, Local Enterprise Office и Údarás na Gaeltachta կազմակերպությունները դրամաշնորհներ են տրամադրում նորարարության, շուկայի վերակառուցման, ինչպես նաև մրցունակ ձեռնարկությունների և ստարտափերի ձևավորման համար:

Նյութի աղբյուրը ՝ Vc.ru

Նմանատիպ Հոդվածներ

Թաիլանդում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակվածության դեպք. ՌԻԱ Նովոստի

Diana Amirkhanyan

Կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք՝ Արցախում

Diana Amirkhanyan

Գերմանիայի բնակիչների մեծ մասը կողմ է կարանտինի ժամկետի երկարացմանը. Deutsche Welle

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին