17 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Ինչ աջակցության սպասեն սկսնակ բիզնեսի ներկայացուցիչները․ Տիգրան Խաչատրյան
Տնտեսություն և Բիզնես

Ինչ աջակցության սպասեն սկսնակ բիզնեսի ներկայացուցիչները․ Տիգրան Խաչատրյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Երկու խումբ կազմակերպությունների ենք առաջնահերթ աջակցության ծրագրի մեջ ներառել․ նրանք, որոնք գործել են 2019 թվականի ընթացքում և իրենց վարկային պատմությամբ դիտվում են որպես վարկունակ և ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար ստանում են կառավարության աջակցությունը։ Երկրորդ՝ նորից 2019 թվականի գործունեության արդյունքներով՝ ապացուցել են, որ ունեն լավ հարկային և վարկային պատմություն։

Ցավոք, այն կազմակերպությունները, որոնք գործում են այս տարվա սկզբից, դեռևս այդպիսի աջակցության առաջնահերթ խմբում լինել չեն կարող, սակայն մեր հինգերորդ ծրագիրը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք գործել են 2020 թվականի առաջին եռամսյակում և սույն թվականի մարտ ամսվա տվյալներով չեն նվազեցրել իրենց աշխատակիցների քանակի և աշխատավարձի ֆոնդը։ Այս պայմանները պահպանած կազմակերպություններին երրորդ ամսվա արդյունքներով ամեն 5 աշխատակցի հաշվով, 1աշխատակցի միջին աշխատավարձը կազամակերպությունը նրանց հատկացնում է որպես դրամաշնորհ՝ մեկանգամյա օգնություն։

Սա է այն օգնությունը, որը կարող են ստանալ նորաստեղծ կազմակերպությունները։ Այդպիսիք կարող են դիմել Ներդրումների աջակցության կենտրոն, ծանոթանան մանրամասներին և, եթե համապատասխանեն առաջարկվող պայմաններին, կարող են ստանալ օգնություն»,- այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի վերին շեմը 15 մլն դրամից մինչև 50 մլն են դարձնում․ Տիգրան Խաչատրյան

Աշխեն

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ

Աշխեն

1 միլիարդ 433 միլիոն դրամի հայտ է բավարարվել, 520 միլիոն դրամ վարկային միջոցներ արդեն տրվել են․ Տիգրան Խաչատրյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին