-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116096 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Ինչ էր պահանջում խորհրդարանի ընդդիմությունը պատերազմի առաջին օրը և ինչ է առաջարկում այսօր
Վերլուծական

Ինչ էր պահանջում խորհրդարանի ընդդիմությունը պատերազմի առաջին օրը և ինչ է առաջարկում այսօր

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր ԱԺ հարթակն օգտագործեց  Փաշինյանի հրաժարկանը պահանջելու համար՝ հայտարարելով, թե երկիրը պարտության տարած վարչապետը չի կարող մնալ, և որ երեկոյան ԱԺ նիստ է գումարվելու՝ ռազմական դրությունը չեղարկելու համար, որպեսզի հնարավոր լինի սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: 

Սրան զուգահեռ պատերազմի դադարի մասին համատեղ հայտարարության ստորագրումից հետո խորհրդարանական ընդդիմությունը մեղադրում է Փաշինյանին՝ ժամանակին Լավրովյան պլանին չհամաձայնելու, զիջումների չգնալու ու 7 շրջաններն առանց Շուշիի ու Հադրութի և բազմաթիվ զոհերի չհանձնելու համար՝ խուսափելով որևէ կերպ կիսել պատասխանատվությունը պարտության համար:  

Մինչդեռ պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի հատուկ նիստում, ռազմական դրության մասին հայտարարելուց հետո, բացեց խաղաթղթերը՝ հայտարարելով հետևյալը. «Ըստ էության Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման: Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում նաև հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ մի քիչ բարձր կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից»:

«Եթե մենք համաձայնենք՝ հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել: Համաձա՞յն ենք», — ԱԺ ամբիոնից հարցրեց վարչապետ Փաշինյանը, ինչին ի պատասխան դահլիճից հնչեցին՝ «ոչ» պատասխանները: Ոչ բղավողները նաև ԱԺ ընդդիմադիրներն էին, որոնք այսօր մեղադրում են Փաշինյանին՝ ժամանակին Լավրովյան պլանին չհամաձայնելու համար: 

Արժե հիշել նաև, թե ինչ ելույթներ ունեցան այդ օրը ԲՀԿ ու ԼՀԿ պատգամավորները: Օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Մենք պետք է այս պատերազմով վերջնականապես լուծենք այս հարցը»:  «Հիմա ժամանակն է զոհելու, մենք պիտի զոհենք մեր վրա հարձակվողներին, մենք պիտի լուծենք այս հարցը և չթողնենք երեխաներին», — նշեց նա՝ դիմելով վարչապետին. «Տվեք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ գնալ առաջ, շարժվել առաջ և բոլորով գնանք առաջ, որովհետև եթե մենք այս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել։ Մենք արնաքամ ենք լինում ավելի քանի 25 տարի՝ ամենօրյա ռեժիմով»։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել էր Արցախի անկախությունը ճանաչելու մասին, ինչը տրամագծորեն հակառակ է պատերազմը կանգնեցնելու միտումին: «Ադրբեջանը խախտել է, թքել է միջազգային բոլոր պայմանագրերի վրա, իր իսկ ստորագրած կոնվենցիաների վրա՝ չհարձակվելու քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Էլ ի՞նչ պիտի անի Ադրբեջանը, որ մենք ասենք, որ հարգենք միջազգային հանրության տեսակետը, էլ ի՞նչ պիտի անի, ինչ կարող էր արել է և շարունակելու է անել»,-ասել էր նա: 

Իսկ ի՞նչ է առաջարկում խորհրդարանի ընդդիմությունն այսօր՝ միանալով նախկին իշխանությունը ի դեմս Ազատության հրապարակում հավաքվող կուսակցություններին: Փաստացի ոչ մի այլընտրանք՝ Փաշինյանը թող գնա, մենք գանք, բանակցենք մեր բարեկամ ՌԴ-ի հետ հողեր հանձնելու շուրջ նույն համաձայնագրով: 

Սա պարզ դարձավ նաև ընդդիմադիր ուժերի երեկվա հանրահավաքի ավարտին ներկայացրած ճանապարհային քարտեզից: Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ներկայացրած ճանապարհային քարտեզով ամրագրվում է, որ Հայաստանի, Ռուսատանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունն արդեն իրողություն է, փաստ է, և պետք է դրա հետ հաշվի նստել, իսկ ռուս խաղաղապահների առկայությունն Արցախում` անհրաժեշտություն. «Զինադադարի հաստատման եռակողմ հայտարարությունն անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծված պայմաններում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը` անհրաժեշտություն»:

Նշանակում է՝ հանրահավաքային ընդդիմությունը բացառում է հողերը չհանձնելը կամ տարածքների վերադարձը որևէ այլ տարբերակով, որը հնարավոր է հայտարարության տեքստից դուրս և պատրաստվում է վարչապետի հրաժարականից հետո բանակցել բացառապես Փաշինյանի ստորագրած հայտարարության տեքստի շրջանակում:  

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

«Բերձոր քաղաքի միջով է մայրուղին գնում Ստեփանակերտ-Գորիս-Երևան, ուզում ենք թուրքերը չմտնեն էդտեղ, քաղաքը մնա մեր ձեռը»

Սերինե

50 տարվա տունս արդեն իմը չէ․ հադրութցիների ապագան մշուշոտ է

Նատա Հարությունյան

Հայկական կողմը վտանգավոր «ճնշում է դիտարկում» Թուրքիայի հայտարարությունները. Ինչ է թաքցնում Կրեմլը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին