-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ինչ է առաջարկել Բակո Սահակյանը․ հայտնի «նամակի» հետքերով․ «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Ինչ է առաջարկել Բակո Սահակյանը․ հայտնի «նամակի» հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի կողմից ուղարկված որեւէ նամակ չկա ու չի եղել նաեւ այդ օրը, ավելին՝ վերջնական տեսքի բերված որեւէ պաշտոնական նամակ ուղղակի գոյություն չունի։ Մենք տեղեկացանք, որ պարզապես քննարկում է եղել, որ եթե որեւէ նամակ գրելու անհրաժեշտություն լինի, ապա պետք է բանակցությունների սեղանի շուրջ քննարկումների վերադարձի պատրաստակամության մասին մի նամակ գրվի, որը պետք է լինի Արցախի բոլոր նախկին նախագահների համաձայնությամբ, ստորագրությամբ։

 «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման նամակ ունենալու անհրաժեշտության մասին առաջինը խոսել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Արցախում, հետո այդ հարցը քննարկել է նաեւ Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ապա նաեւ Երեւանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն գործնականում հարցը քննարկումներից այն կողմ չի անցել եւ փաստաթղթի չի վերածվել։ Ամեն դեպքում, եթե անգամ ապագայում որեւէ նամակ լինի, ապա դրանում խոսք չի կարող լինել 5+2 շրջանների հանձման մասին, այլ լինելու է մի այնպիսի բովանդակություն, որը ցույց կտա, թե հավաքական Արցախն ինչ է ուզում բանակցություններում, ինչպես է տեսնում հարցի կարգավորումը եւ ինչ պայմաններով։ Նամակում նշվելու է միայն, որ պաշտոնական Արցախը կողմ է բանակցությունների սեղանին վերադառնալու գաղափարին։ Ընդամենը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին