27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » «Ինչ-որ մի տեղից մի բան պետք է ճմկտեն, հանեն»․ գույքահարկի բարձրացման դեմ ֆլեշմոբին միացել է նկարչուհին
Այլ Լուրեր

«Ինչ-որ մի տեղից մի բան պետք է ճմկտեն, հանեն»․ գույքահարկի բարձրացման դեմ ֆլեշմոբին միացել է նկարչուհին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գույքահարկի բարձրացման նոր նախագծի դեմ քննադատությունները  շարունակվում են։Մինչ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը, որով չի լինելու չհարկվող գույք, և հարկը հաշվարակվելու է ոչ թե կադաստրային, այլ շուկայականի մոտ արժեքով, որոշ տնտեսագետներ նախագծի  խնդրահարույց դրույթները բարձրաձայնեցինլրատվամիջոցներով։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ևս ակտիվ հրապարակումներ են արվում՝ բազմաթիվ քաղաքացիներ ֆլեշմոբ են սկսել ընդդեմ գույքահարկի բարձրացման։ Ֆլեշմոբի տեքստից ակնհայտ է, որ այն ուղղված է բնիկ երևանցիներին՝ «Սիրելի բնիկ երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից։ Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին։Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։»։ Այս տեքստը ֆեյսբուքյան էջերում տարածում են նաև արվեստի գործիչները։

NewArmenia.am-ը կապ հաստատեց ֆլեշմոբին միացած նկարչուհի Մանոն Արմինե Ավետիսյանի հետ։ Նկարչուհուց հետաքրքրվեցինք ինչո՞ւ է շեշտված բնիկ բառը, և ինչու՞ հենց միայն բնիկներին պետք է ունեզրկի գույքահարակի նոր նախագիծը, քանի որ այլ վայրերից բազմաթիվ մարդիկ եկել և բնակարան են ձեռք բերել Երևանում։

Մանոն Արմինե Ավետիսյանն արձագանքելով մեր հարցին՝ նախ նշեց, որ ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ Լևոն Աբրահամյանի էջից է տեքստը տարածել․ «Մենք բոլորս՝ նկարիչներով մի մեծ ընտանիք ենք։ Իմ տունը սեփականություն է, մորիցս եմ ժառանգել,Արաբկիրում է գտնվում։ Այդ բնիկ բառի հետ ես այդքան էլ համաձայն չէի, բայց քանի որ ֆլեշմոբ էր, և նույնությամբ պետք է տարածվեր, այդ պատճառով էլ տարածեցի»։

Անդրադառնալով բնիկ բառին՝ նկարչուհին ասաց, որ ինքն այն կարծիքին չէ, որայս օրենքի ընդունումը միայն բնիկների սեփականությունն է օտարելու վտանգի տակ դնում․«Կարող է մարդը բնիկ՝ այսպես ասած տեղացի չլինի, բայց իր հալալ քրտինքով առած սեփականություն ունենա, և այս օրենքը իր սեփականությանը ևս կվերաբերի։ Եթե ես թոշակառու եմ, ու իմ սեփականության հարկն այն չափի լինի, որ ես չկարողանամ դա մուծել, պետք է իմ ժառանգներն ինձանից հետո կամ վճարեն վերցնեն բնակարանը, կամ չվճարեն, և այդ բնակարանը կմնա վաճառքի։ Սա օտարել չի՞»,-նկատեց Մանոն Արմինե Ավետիսյանը։

Նկարչուհու հետ զրույցում նշեցինք, որ օրենքն ունի կարգավորում՝ ըստ որի ավագանին կարող է որոշում կայացնել և հավաքագրվելիք գույքահարկի տասը տոկոսի չափով զեղչել կամ զրոյացնել այն սեփականատիրոջ գույքահարակը, որն ունի դժվարություններ վճարելու հետ կապված։ Սակայն ՀՀ նկարիչների միության անդամը մտահոգ էր, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այդքան էլ չի հավատում դրա իրագործմանը․ «Թակարդում ձրի պանիր չի լինում, ամեն դեպքում ինչ-որ մի տեղից մի բան պետք է ճմկտեն, հանեն, կներեք, որ այդ ձևով եմ ասում։ Ես շատ մեծ հավատով եմ եղել,իսկ հիմա շատ մեծ հիասթափություն եմ ապրում»։

Հավելենք, որ դեռևս հունիսի 5-ին, գույքահարկի բարձրացման թեմայով՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ զրույցում լրագրողն ընդգծեց, որ կան մարդիկ, որ ապրում են Կենտրոում, ունեն մեծ քառակուսի մետր, բայց հիմա չունեն հնարավորություն սահմանված գույքահարկը վճարել։ Ի պատասխան լրագրողի դիտարկմանը՝ պատգամավորը հետևայլ կերպ էր արձագանքել՝ «Ու՞ր են իրենց աղջիկը, տղան, թոռնիկները, թող գան, վճարեն։ Եթե չկան թոռիկներ, չկան տղաներ, չկան աղջիկներ, թող վաճառեն այդ բնակարանը, գնեն ավելի համեստ բնակարան, տնտեսված գումարներն էլ վայելեն»։ Պատգամավորը նաև հավելել էր, որ այդ դեպքերի համար կարելի է մշակել մի այլ՝ թավշյա տարբերակ․ «Իրենք չեն վճարում ոչ մի կոպեկ, դա գումարվում և մի օր, երբ բնակարանը կօտարվի կամ ժառանգություն կձևակերպվի՝ այդ ժամանակ այդ գումարները պետք է վճարվի»։

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին