26 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90793.6 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Ինքնաբացարկի և խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները փոխարինում են իրար, որոնք մանիպուլյացիոն գործիքներ են․ Մարինա Պողոսյան
Իրավունք

Ինքնաբացարկի և խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները փոխարինում են իրար, որոնք մանիպուլյացիոն գործիքներ են․ Մարինա Պողոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Արդեն չորս ամսից ավել է դատավարությունը  շարունակվում է և մենք չենք կարողանում մտնել դատաքննության փուլ, որովհետև ինքնաբացարկի միջնորդությունները և խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները փոխարինում են իրար և դրանք ընդամենը մանիպուլյացիոն գործիքներ են, որով հետաձգվում է դատաքննությունը և սա նաև իրավունքի չարաշահում է»,- այդ մասին դատարանում հայտնելով իր դիրքորոշումը՝ Քոչարյանի փաստաբանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ, ասաց տուժողի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը։

Նա նշեց, որ ի վերջո կան տուժողներ, կան տուժողների ներկայացուցիչներ և տուժել է մի ամբողջ ժողովուրդ։

Տուժողի մեկ այլ ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշեց, որ գտնում է բացարկի հիմքերը ճիշտ չեն ներկայացվել և դրանք իր համար ընդունելի չեն։

 «Դատարանի կողմից առ այսօր  միայն քննարկվել է իր դեմ ուղղված ինքնաբացարկները և խափանման միջոցի հարցերը։ Գտնում եմ նաև, որ դատարանի կողմից կայացված որոշումները վերաքննության, վճռաբեկության կարգով բողոքարկվել են և դա դաշտին հատուկ և հասու գործընթաց է»,- ասաց Սեդա Սաֆարյանը և խնդրեց դատավորին մերժել բացարկի միջնորդությունը։

Իսկ տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանն ասաց, որ ինքն ակամայից հիշեց հայտնի դերասանուհի Գալյա Նովենցի՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմում  արած մի արտահայտություն։

«Վառեմ մարեմ, վառեմ մարեմ», նույնը հիմա փաստաբաններինն է, ինքնաբացարկ, գրավի դիմաց, ինքնաբացարկ գրավի դիմաց։ Ամբաստանյալ Քոչարյանը երեկ չէ առաջին օրը շատ լավ հայտարարություն արեց, որ ինքը կողմ է, որ շուտափույթ անցնենք դատական հիմնական փուլ։ Ես ստեղ տեսնում եմ շահերի բախում, նրա փաստաբանները մի բան են ասում, ամբաստանյալ Քոչարյանն ասում է, որ ինքը շահագրգռված է մտնել դատաքննության փուլ»,- ասաց Սարգիս Քլոյանը և նշեց, որ միանում է մեղադրող կողմին և խնդրեց, որ դատավորը մերժի ինքնաբացարկի միջնորդությունը։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 16․00-ին։

Նմանատիպ Հոդվածներ

Մեկնարկել է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

Սերինե

Եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի 300.1 հոդվածը, Քոչարյանի մեղադրանքը կկարճվի. «Իմ քայլի» պատգամավոր

Սերինե

Քոչարյանի գործը շոշափում է ՀՀ ինքիշխանությանն առնչվող ասպեկտներ․ պետք է օր առաջ դատական համակարգն ազատագրել այս գործի գերությունից. Բաբաջանյան

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին