21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107331.2 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » «Ինքնապաշտպանության գլխավոր խնդիրը չմեռնելն է»․ Աշոտ Բլեյան
Այլ Լուրեր

«Ինքնապաշտպանության գլխավոր խնդիրը չմեռնելն է»․ Աշոտ Բլեյան

Newarmenia-ի զրուցակիցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանն է

-1992-94 թվականների պատերազմի ժամանակ Թուրքիան չխառնվեց այդ պատերազմին, ավելին՝ ճանապարհ բացեց, և Հայաստան հացահատիկ տեղափոխվեց։ Այս պատերազմին Թուրքիան ամենաակտիվ մասնակցությունն է ունենում։ Ի՞նչ հարց է լուծում Թուրքիան։

-Իմ խորին համոզմամբ՝ թուրքերը պիտի շանս ունենային և 92-94 թվականներին իրենք փորձում էին օգտվել այդ հնարավորությունից՝ քավել մեղքերը հայերի ցեղասպանության համար։ Որովհետև իրենց ղեկավարներն ամենալավը գիտեին, Սուլեյման Դեմիրելից լավ ո՞վ գիտեր, ինչ են արել թուրքերը։ Իսկ էդ մեղքերը պետական մակարդակով քավելու լավագույն ձևն այն էր, որ ցեղասպանության ժառանգներին՝ ինձ, քեզ, օգնեին, չխանգարել իրենց պետականությունը ստեղծելու։ Որովհետև ցեղասպանության հետ կապված մնացած հարցերը կարելի էր ավելի ուշ ժամանակներում լուծել՝ ոչ այսօր ապրող մարդկանց սերնդի հաշվին։ Սա արդարացում չէ Թուրքիային, ես ընդհանրապես, երբ խոսում եմ, միշտ նկատի ունեմ անձամբ իմ սերնդի, հասարակության, իմ ընտրած իշխանության արածից ու չարածից, որովհետև ես պոլիտոլոգ չեմ, որ խոսեմ հարևան երկրի սխալներից։ Թերագնահատելով պատերազմը, մյուսը, երկարացնելով 1994-ի այդքան զրկանքների, զոհերի գնով ձեռք բերված հրադադարը, կարծում եմ նաև անփույթ էինք, որովհետև մեզ թվում էր, թե այդ հրադադարը, ստատուս-քվոն բոլոր ժամանակների համար է։ Սա թերագնահատում էր հարևանին, նկատի ունեմ իսլամ հարևանին՝ կլինի Թուրքիա, թե Ադրբեջան, որ դեպքերի զարգացումը կարող է բերել ոչ բարենպաստ մի վիճակի, իսկ իշխանության դերը դա կանխատեսելն էր և ցույց տալ իր ընդունակությունը դրան դիմագրավելու։

-Իր վերջին հարցազրույցներում Իլհամ Ալիևն ասում է, թե Թուրքիան կարող է իսկապես կառուցողական դեր կատարել ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ, ավելին Ալիևը պնդում է, որ Թուրքիան պետք է լինի Մինսկի խմբի բանակցային պրոցեսի մեջ։

-Նոր ասացի այդ մասին՝ Թուրքիան ունի պատմական պատասխանատվություն այդ խարանից ազատվելու համար և Թուրքիային պետք է տրվի այդ հնարավորությունը։ Ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի յուրաքանչյուր իշխանությանը, դա իշխանության որոշելիք հարցն է ձևի առումով։ Բայց որ մոտեցումը՝ ինքը պետք է քավի պատմական մեղքը նպաստելով մասնակցելով։ Ես չեմ ասում ինչ ձևով, որ փուլում։ Եվ մենք անպայման պետք է այդ հնարավորությունը տանք մասնակցել հակամարտության կարգավորմանը։ Եվ տվյալ դեպքում հրադադար պետք է հաստատվի, որովհետև նայում ենք աճող թվերին․․․ Էդ գիտե՞ք Հայաստանի համար ինչ ծանրանվերականգնելի բան է։ Կամ Արցախի ժողովրդի տեղահանումը։ Սրանք անհետևանք չեն անցնի։ Եվ պետք չէ, որ մահվան գնով այս պատերազմը կանգնեցվի։ Ես խոսում եմ քաղաքական կարգավորման մասին։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

«Այսօրով Երևանի քաղաքապետարանը պետք է հանդիսավոր բոլորի ներկայությամբ Բլեյան Աշոտին պարգևատրեր»․ Բլեյան

Սերինե

«Մենք մի փուլում ենք, որ կարող ենք այլ երկրներում կրթական մասնաճյուղեր ստեղծել, իսկ պետությունը չի կարող դա անել». Աշոտ Բլեյան

Նատա Հարությունյան

«Թող իրեն պահի իր նպատակահարմարությունը»․ Աշոտ Բլեյանը՝ ԿԳՄՍ նախարարին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին