7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108179.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Իշխանության երեք ճյուղերն առանձին են գործում, դատավոր Մ.Մարտիրոսյանն իր խղճի առաջ որոշում է կայացրել. Ենգիբարյան
Իրավունք

Իշխանության երեք ճյուղերն առանձին են գործում, դատավոր Մ.Մարտիրոսյանն իր խղճի առաջ որոշում է կայացրել. Ենգիբարյան

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, դատարանը դատավոր Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ- ի կողմից ներկայացված Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

Ընդդիմությունն այդ քայլը որակեց որպես քաղաքական հետապնդում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ մասնավորապես առաջիկայում հոկտեմբերի 8-ին կայանալիք ընդդիմության համապետական բողոքի ցույցի շեմին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը Newarmenia.am-ի հետ զրույցում ընգծեց, որ մեր երկրում գործում է դատական իշխանություն, որն իր խղճի առջև կայացնում է որոշումներ. «Իշխանության երեք ճյուղերն առանձին են գործում, տարանջատված են։ Իսկ ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքն ունի քաղաքական ենթատեքստեր։ Այն կազմակերպվել է, որ դատական գործընթացներին քաղաքական ենթատեքստ տրվի»։

Պատգամավորի խոսքով թեպետ ներկայումս դատավորներն անկախ են գործում, այնուամենայնիվ իշխանությունը լծված է վեթինգի գործընթացի շուրջ և ներկայումս դատավորների թափուր հաստիքների տեղեր կան։

Վիկտոր Ենգիբարյանը, անդրադառնալով ընդդիմության հավաքին, որի ժամանակ նախատեսվում է պահանջել վարչապետի հրաժարականը, նշեց․ «Ընդդիմության հավաքին իշխանությունը հանգիստ է նայում, դա ժողովրդավարական երկրներին բնորոշ է»։

Նմանատիպ Հոդվածներ

Ծառուկյանը հայտարարել է, որ մի կողմ է դնում բոլոր քաղաքական հակասությունները

Նատա Հարությունյան

Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Անի Գրիգորյան

Վերաքննիչ դատարանն արդեն երկրորդ անգամ անընդունելի է համարում Գ. Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նրա պաշտպանական թիմի ներկայացրած փաստարկները. Դատախազի խորհրդական

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին