24 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » «Իշխանության ընտրած վեթինգի ճանապարհը ոչ մի արդյունք չի տալու, որևէ հանցագործ դատավոր չի հեռացվելու». իրավապաշտպան
Քաղաքականություն

«Իշխանության ընտրած վեթինգի ճանապարհը ոչ մի արդյունք չի տալու, որևէ հանցագործ դատավոր չի հեռացվելու». իրավապաշտպան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը համոզմունք ունի, որ ՀՀ նոր իշխանության ընտրած դատավորների բարեվարքության վերաբերյալ օրենսդրական փաթեթը որևէ արդյունք չի ունենալու:

«Այն, ինչ առաջարկվեց մեզ մոտ, ինձ համար բացարձակ անընդունելի տարբերակ էր: Բարեվարքության այս մոդելը, որը թավիշի արդյունքն էր, տվյալ դեպքում կիրառելի չէ, որովհետև եթե 2 հավ, 3 ձի կամ 4 տուշոնկա գողացողին կարելի է ինչ որ տեղ «արդարացնել», արդարադատության դեմ հանցագործություն կատարած անձանց որևէ արդարացում չի կարելի գտնել և չպիտի լինի նրանց արդարացում»,- NewArmenia.am-ի հետ հարցազրույցում ասաց իրավապաշտպանը՝ հավելելով.

«Դատավորները, դատախազները, քննիչները ունեցել են պարտավորություն՝ վերականգնել արդարությունը, իրականացնել արդարադատություն: Իրենք գնացել են ամենաայլանդակ ու ամենաայլասերված ճանապարհով՝ օրվա իշխանության քմհաճույքները բավարարելու ճանապարհով: Սա ամենածանր հանցագործությունն է»:

Կարապետյանցի խոսքով՝ որ պահին մենք ունեցանք արդար դատարաններ, ոչ մի քննիչ, ոչ մի դատախազ, ոչ մի չինովիկ ու բարձրաստիճան պաշտոնյա չի թույլ տալու իրեն որևէ զանցանք, առավել ևս՝ հանցագործություն:

«Որովհետև ինքը 100 անգամ կմտածի՝ արդյոք կարողանալո՞ւ է պլստալ, իր արարքի համար պատասխան չի՞ տալու արդար դատարաններ ունենալու պարագայում: Արդարադատության մարմինների բարեփոխումները պետք է լիներ թիվ մեկ խնդիրը»,-նշեց իրավապաշտպանը:
Ինչպես հայտնի է՝ ամիսներ առաջ խորհրդարանն ընդունեց Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը վերաբերում է դատավորների բարեվարքությանը:

Ըստ փաթեթիդատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողովը բաղկացած է լինելու հինգ անդամից մեկական դատավոր տարբեր դատարանների ատյաններից և երկու իրավաբան-գիտնական: Հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրներ: Եթե հայտնաբերվեն նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտումներ, ապա գնահատման հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:
Ներդրվել է դատավորների գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը: Ըստ այդմ՝ գույքի փոփոխությունը, եթե ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ կա ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմին:

«Սա երբեք արդյունք չի տա»,-համոզմունք հայտնեց Նինա Կարապետյանցը՝ հավելելով. «Պատկերացրեք՝ դատավորների ունեցվածքի օրինականության ստուգումները սկսելու են 2017 թ-ից: Մենք ունենք դատավորներ, որոնք աշխատում են 90-ական թվականներից: Այս տարբերակով ասում ենք՝ բարով վայելեք ձեր գողացածները, կոռուպցիոն ռիսկերը, վերցրածները մինչև 2017 թվականը, մնացածն էլ դե կստուգենք: Պարզ չի, որ էս 2 տարվա մեջ ի՞նչ պիտի վերցրած լինեին, չէին էլ հասցնելու»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Եթե այս տեմպերով շարունակվի, Երևանում էլ ակցիաներ կլինեն․ իրավապաշտպանն` Ամուլսարի հարցի մասին

Սերինե

ՍԴ-ն ոչ լեգիտիմ կառույց է, բայց մեր իշխանությունները դրան ժամանակին չարձագանքեցին. Կարապետյանց

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին