36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91033.6 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Իշխանության մեջ գտնվող որևէ անձի ազդեցությունը դատավորների վրա զրո է․ Մեսրոպ Մակյան
Իրավունք

Իշխանության մեջ գտնվող որևէ անձի ազդեցությունը դատավորների վրա զրո է․ Մեսրոպ Մակյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Քաղաքական իշխանության կողմից դատական իշանության գործունեության վրա բացարձակ որևէ միջամտություն չկա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կա՞ քաղաքական իշխանության  ազդեցությունը Բարձրագույն դատական խորհրդի և դատական իշխանության վրա։

«Իշխանության մեջ գտնվող որևէ անձի` որևէ ազդեցություն դատավորի վրա, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, զրո է։ Բացարձակ որևէ միջամտություն չկա։ Բնականաբար, դատավորները մի քանի անգամ նշել են, որ վակուումի մեջ չեն ապրում, իրենք սովորական մարդիկ են: Հանրային ճշնումներ, միգուցե մամուլի հրապարակումներ, կարծիքներ և այլն, կարող են լինել, որ, օրինակ՝ դատավորը նայի, տեսնի, ինչ-որ եզրահանգումներ անի, բայց ամեն դատավորի ներքին քաջության և քաղաքացիական խիզախության հետ է կապված անկախ որոշումներ կայացնելը»,- ասաց Մակյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին