27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » Իշխանությունը վախ չունի որևէ հանձնաժողովից, բայց այն ժամանակավրեպ է․ պատգամավոր
Այլ Լուրեր

Իշխանությունը վախ չունի որևէ հանձնաժողովից, բայց այն ժամանակավրեպ է․ պատգամավոր

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

-Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կստեղծվի։ Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր Ձեր գործընկերների նախաձեռնությունը։ Նման հանձնաժողով ունենալու կարիքը տեսնո՞ւմ եք։

-Ինձ համար,անընդունելի է նաև արտակարգ դրության ժամանակ ընդունված որոշումների քննարկումները, քանի որ այդ որոշումները միտված են եղել և մնում են միայն համավարակի կանխման ուղղված կանոններ և գործողություններ սահմանելուն: Արտակարգ դրության մասին շահարկումները համարում են անհարկի, առավել ևս, եթե այդ շահարկումների հեղինակները ԲՀԿ խմբակցության պատգամավորներ են: Այս հանձնաժողովի ստեղծումը համավարակի այս փուլում ենթադրում է այն, որ ընդդիմությունն իր համար օրակարգ է ստեղծում:

-Ընդդիմությունը պնդում է, որ վերջին շրջանում պարետատան և կառավարության գործողությունները հանրության համար թափանցիկ չեն, իշխանությունը գաղտնի է գործում։ Համակարծի՞ք եք։

-Ընդդիմություն ասելով, նախ, պետք է հասկանանք, թե ում նկատի ունեք, եթե դրանք այն մարդկանց խմբերն են, որոնք օր ու գիշեր մտածում են, թե ինչ ասեն ու անեն, որ Կառավարության կատարած աշխատանքը սևացնեն, ապա չեմ էլ պատրաստվում անդրադառնալ նրանց: Իսկ եթե խորհրդարանական ընդդիմությանը նկատի ունեք, ապա նրանք լայն հնարավորությունններ ունեն, խորհրդարանական վերահսկողության շրջանակներում, պարզել բոլոր մութ կետերը: Թեև մեր Կառավարության նման թափանցիկ և հասանելի կառավարություն ՀՀ-ում երբևէ չի եղել:

-Հանձնաժողովի կազմը պետք է սեպտեմբերին հաստատվի, որտեղ Ձեր խմբակցության ներկայացուցիչները մեծամասնություն են կազմելու։ Օդում կախված լուրերի համաձայն` իշխանությունը բոյկոտելու է հանձնաժողովի ստեղծումը։ Համապատասխանո՞ւմ են այս լուրերը իրականությանը։ Որոշակի վախեր ունի՞ իշխանությունը հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ։

-Օդում կախված լուրերը այդպես էլ կշարունակեն մնալ օդում կախված: Իշխանությունը վախ չունի որևէ հանձնաժողովից, ուղղակի կարծում եմ, որ այս քննիչ հանձնաժողովի ստեղծումը ժամանակավրեպ է հիմա, քանի որ համավարակի հետ կապված իրավիճակը դեռևս շարունակվում է: Կարծում եմ, որ նրա ստեղծումը ճիշտ և նպատակահարմար կլիներ համավարակի ավարտից հետո միայն:

-ԲՀԿ-ն Առողջապահության նախարարից լրջություն է պահանջում, մինչդեռ վերջինս, նրանց խոսքով, հիմնական անելիքները թողած՝ ֆեյսբուքյան «ցինիկ գրառումներ» կատարելով է զբաղված:

-ԲՀԿ-ն ավելի լավ կանի մտածի ընտրակաշառք բաժանած իրենց կուսակիցների մասին, պատգամավորների «ղազագրերի» խայտառակության մասին, Հյուսիս- Հարավի քրեական գործի ու Պարսից շահի ոսկիների մասին: Այդքան խայտառակությունների մեջ, առանց ամաչելու, դեռ շարունակում են ամպագորգոռ խոսքեր ասել ու քննադատել որևէ մեկի:
Վստահ եմ, որ Արսեն Թորոսյանը գրառում կատարելիս չպետք է մտածի և անհանգստանա ԲՀԿ-ի արձագանքի մասին:

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ժողովուրդը ռևանշիստներին և նրանց ազդեցության տակ գտնվողներին իր փոխարեն որոշումներ կայացնելու մանդատ չի տվել․ Արփի Դավոյան

Ani Grigoryan

Դժվար չէր նման լուսանկար սարքելը, սա հերթական ստոր քայլն է․ ՔՊ անդամի արձագանքը՝ ընտրությունները կեղծելու մասին հրապարակմանը

Սերինե

Այս նախասրահը ցուրտ է, մահճակալները հիվանդ մարդկանց համար են․ Արփի Դավոյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին