29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Իշխանություններին վստահում է 63,2%-ը, խորհրդարանական ընդդիմությանը՝ 23,8%-ը. հարցում
Սոցիալական

Իշխանություններին վստահում է 63,2%-ը, խորհրդարանական ընդդիմությանը՝ 23,8%-ը. հարցում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում իշխանություններին վստահում է հարցվածների 63,2%-ը, արտախորհրդարանական ընդդիմությանը՝ 23,8%-ը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 87,6%-ը:

Այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե որքանով են վստահում ներքոշարադրյալներին. արտախորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է հարցվածների 3,6%-ը, ավելի շուտ վստահում է 21,7%-ը, խորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է 4,5%-ը, ավելի շուտ վստահում է 19,3%-ը, իշխանություններին լիովին  վստահում է  22%-ը, ավելի շուտ վստահում է՝ 41,2%-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին 57,1%-ը լիովին վստահում է, 30,5-ը՝ ավելի շուտ վստահում է»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ 3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 10-27-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Եթե ժողովուրդն ամեն հարց պետք է լուծի բունտերով, նշանակում է` պետական կառույցներ պետք չեն, հանգիստ թողեք ժողովրդին․ Ռուբեն Բաբայան

Սերինե

Գազի գնի հետ կապված հարցում իշխանությունները 4 ուղղությամբ են աշխատում. «Հայկական ժամանակ»

Սերինե

Երևանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը հասարակական տրանսպորտի հետ է կապված. GALLUP

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին