16 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
109008 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Իշխան Զաքարյանը հրավիրվել է ԱԱԾ
Այլ Լուրեր

Իշխան Զաքարյանը հրավիրվել է ԱԱԾ

Գառնու տարածքում հողատարածքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ քաղաքացիներ։ Այս տեղեկությունը հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«Տվյալ հողատարծքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ է հրավիրվել Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ անձինք։ Այլ  մանրամասներ հայտնել չենք կարող։ Ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասացին ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԱԱԾ են հրավիրվել նաև Իշխան Զաքարյանի որդին, եղբայրը և այլք, իսկ նրանց հրավիրելը կապ ունի Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգու հետ:

Նմանատիպ Հոդվածներ

«ԱԱԾ-ն ստուգում է Իշխան Զաքարյանի Գառնու հողատարածքների օրինականությունը». Խոսքը «Կարմիր սար» հիմնադրամի մասի՞ն է

Անի Գրիգորյան

Ի՞նչ ցուցմունք է տվել Իշխան Զաքարյանը. մանրամասներ. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին