14 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան
Աշխարհ

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն դատապարտել է Արցախի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ծավալած ագրեսիան: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն այսօր, ելույթ ունենալով Կոնգրեսի պաշտպանության հանձնաժողովի նիստի ընթացքում, դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ, իր համերաշխությունն է հայտնել հայ ողջ ժողովրդին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ Թուրքիային ու Ադրբեջանին կոչ անելով հարգել մարդու իրավունքներն ու հրադադարը, որը խախտել են միակողմանիորեն»,- նշված է հաղորդագրությունում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդԱդրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքներըորի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուսԱդրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍի հարվածիցՀայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։ ՀՀում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստՀակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտՍեպտեմբերի 29-ին ՊԲն հայտարարել էոր Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍայդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:Video Player

Նմանատիպ Հոդվածներ

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին