17 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Իսպանիայում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 832 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»
Աշխարհ

Իսպանիայում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 832 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նոր տիպի կորոնավիրուսի պատճառով Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 832 մարդ, ինչի արդյունքում մահերի թիվը հասել է 5690-ի։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, մեկ օրում հաստատվել է վարակման 8189 նոր դեպք, ընդհանուր թիվը կազմում է 72 248։ Ծանր վիճակում գտնվում է 4 հազար 500 պացիենտ։ 12 հազար 300 քաղաքացի արդեն ապաքինվել է։ Փաստացի բուժվողների թիվը Իսպանիայում կազմում է ավելի քան 54 հազար։

Մադրիդում հայտնաբերվել է 21 հազար 500 COVID-19-ի դեպք, մահացել է 2 հազար 800 անձ, իսկ Կատալոնիայում՝ 14 հազար 3 հարյուր դեպք, մահացել է ավելի քան հազար պացիենտ։

Կորոնավիրուսի հետևանքով մահացածների և վարակվածների թվով Իսպանիան Եվրոպայում երկրորդն է՝ Իտալիայից հետո։

Իսպանիայի կառավարությունը մարտի 14-ից երկրում սահմանել է 15-օրյա բարձր պատասխանատվության ռեժիմ՝ սահմանափակելով մարդկանց տեղաշարժը։ Մարտի 26-ին Իսպանիայի խորհրդարանը երկարաձգել է այդ ժամկետը մինչև ապրիլի 11-ը ներառյալ։

Նմանատիպ Հոդվածներ

Նախարարը վիճակագրական տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին

Սերինե

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք․վարչապետը խնդիր է տեսնում կանոնների պահպանման հետ կապված

Սերինե

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին