21 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101641.6 By Google Analytics 29.09.2020
Գլխավոր » Իսպանիան նոր ռեկորդ Է սահմանել երկիր այցելած զբոսաշրջիկների թվաքանակով
Աշխարհ

Իսպանիան նոր ռեկորդ Է սահմանել երկիր այցելած զբոսաշրջիկների թվաքանակով

 Իսպանիան 2019 թվականին հերթական՝ անընդմեջ յոթերորդ ռեկորդն Է սահմանել երկիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակով: Նախնական գնահատումների համաձայն, անցյալ տարի Իսպանիա Է այցելել 83,7 մլն մարդ: Այդ մասին Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է զբոսաշրջության նախարար Ռեյես Մարոտոն: Նախարարի խոսքով՝ դա 1,2 տոկոսով ավելի Է, քան 2018 թվականին (82,6 միլիոն)։

«2019 թվականի նախնական գնահատումները ցուցադրում են Իսպանիայի զբոսաշրջության սեկտորի ուժը, տուրիստական ծախսերի, օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի եւ օդանավակայաններում ուղեւորահոսքի ավելացումը»,-ասել Է Մարոտոն:

Ընդսմին նա զբոսաշրջությունը համարել Է «իսպանական տնտեսության հանգուցային սեկտորը»: Անցյալ տարի զբոսաշրջիկների ամենամեծ աճը դիտվել Է ԱՄՆ-ից (աճը՝ 12,7 տոկոս, 3,3 մլն զբոսաշրջիկ 2019 թվականին) եւ Ասիայի երկրներից (17,6 տոկոս, 7,7 միլիոն):

Ընդ որում՝ տուրիստական հոսքի անկում Է գրանցվել Մեծ Բրիտանիայից (նախանցյալ տարվա համեմատությամբ՝ 1,9 տոկոսով, 18,1 միլիոն) եւ Գերմանիայից (անկումը՝ 2 տոկոս, 11,2 միլիոն): Զբոսաշրջիկների ծախսերն ավելացել են 2,9 տոկոսով եւ հասել 92,3 մլրդ եվրոյի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին