-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115888 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Իտալիայի խորհրդարանի «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին
Աշխարհ

Իտալիայի խորհրդարանի «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին

Իտալիայի պատգամավորների պալատում 94 մանդատ ունեցող «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինին իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին: Պատգամավորի ուղերձը ներկայացված է Իտալիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը, և հորդորում ենք Իտալիայի կառավարությանն ու ողջ միջազգային հանրությանը` հստակ ջանքեր գործադրել երաշխավորելու համար, որ Հայաստանը չենթարկվի հարձակման»,- ասել է պատգամավորը:

Մարիաստելա Ջելմինին նշել է, որ հարկավոր է հստակ դիրքորոշում, պետք է անհապաղ նախաձեռնել Կովկասի տարածաշրջանում խաղաղության շուտափույթ վերականգնմանն ուղղված քայլեր, վերջ տալ ապակայունացնող վարքին և կառուցողական վերաբերմունք դրսևորել ռազմական գործողություններին վերջ տալու համար:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Նմանատիպ Հոդվածներ

Տրենտո շրջանի Նոգարեդո համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Անի Գրիգորյան

Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը, Միլան և Պալերմո քաղաքների քաղաքային խորհուրդները և Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել են Արցախի անկախությունը

Սերինե

Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին