20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Իրականությանը չի համապատասխանում տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով մասնակցել է հարսանիքի. խոսնակ
Այլ Լուրեր

Իրականությանը չի համապատասխանում տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով մասնակցել է հարսանիքի. խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«NEWS.am եւ Hraparak.am կայքերի կողմից տարածվող այն տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով շաբաթ օրը մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի համապատասխանում:

Թեև պատգամավոր Ղալումյանը հերքել է վարչապետի մասնակցության մասին լուրը, լրատվամիջոցները շարունակել են ապատեղեկատվությունը տարածել։ Տեղեկությունը ճշտելու հարցով լրատվամիջոցները ինձ չեն դիմել եւ այն հրապարակել են առանց պաշտոնական պարզաբանման փորձի։

Ես միշտ բաց եմ լրագրողների հետ շփումներում եւ որեւէ հարցով ինձ չդիմելու որեւէ հիմք չեմ տվել: Խնդրում եմ գործընկերներիս իրենց կայքերի միջոցով հերքել ապատեղեկատվությունը»:

Նմանատիպ Հոդվածներ

news.am լրատվական կայքը ենթարկվել էր հաքերային հարձակման․ Մանե Գևորգյան

Անի Գրիգորյան

Հայաստան այցելող զբոսաշրջիկները կթեստավորվեն այստեղ․գործում է հին կարգավորումը․ Մանե Գևորգյան

Սերինե

Վարչապետի դիրքորոշումն Ամուլսարի հարցում չի փոխվել․ Մանե Գևորգյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին