21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107328 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Իրանը երբեք թուրք-ադրբեջանական տանդեմին չի միացել․ Գոհար Իսկանդարյան
Այլ Լուրեր

Իրանը երբեք թուրք-ադրբեջանական տանդեմին չի միացել․ Գոհար Իսկանդարյան

NewArmenia.am-ը զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ։

— Տիկի՛ն Իսկանդարյան, Արցախում պատերազմ է, իսկ հարևան Իրանը մի քանի տարբեր հայտարարություններ է արել։  Իրականում, ի՞նչ դիրքորոշում ունի Իրանն այս հարցում։

— Պետք է նշենք, որ Իրանն առաջին իսկ օրվանից զսպվածության կոչ է արել կողմերին։ Ընդհանրապես Իրանի Իսլամական Հանրապետությունն արցախյան ամբողջ պատերազմի ընթացքում միշտ փորձել է բալանսավորված քաղաքականություն վարել՝ փորձելով խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով։ Իրանը երբեք բացահայտ որևէ մեկի կողքը չի կանգնել, քանի որ Իրանն իր ներսում ունի բավականին շատ նման խնդիրներ, իսկ եթե նա մի կողմին բացահայտ պաշտպանի, բնականաբար, իր տարածքում հաջորդ օրը կտեսնեք, որ քրդերը ոտքի կկանգան ու կպահանջեն ինքնորոշում, հետո՝ Ատրպատականի բնակիչները։ Միևնույն ժամանակ Իրանի համար առաջնային է եղել իր սահմանների անվտանգությունը, որի համար բազմիցս նշել է, որ ձեր տարածքում ծավալեք գործողութունները, Իրանի տարածքը չփորձեք դարձնել ռազմական գործողությունների թատերաբեմ։ Վերջերս տեղեկություններ հրապարակվեց, որ 50 արկ է ընկել Իրանի տարածք, ինչը նյութական ու մարդկային կորուստներին պատճառ կարող է լինել։ Առաջին իսկ օրվանից Իրանում իրականացվեց Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ որոշվել են, թե ինչպիսի գործողություններ  է պետք, որից հետո մենք տեսանք, որ Իրանի հյուսիսային ամբողջ սահամանն ուժեղացվեց, այսինքն՝ զորք կանգնեցրեց, որ եթե իրենց սահմաններին գործողություններ լինի, իրենք կարողանան համապատասխան արձագանք տալ։ Բացի այն, որ մենք տեղակացնում ենք Արցախի պատերազմում ահաբեկիչների ներգավվածության մասին, Իրանը ևս տեսնում է, քանի որ արբանյակներ ունի և այլն ու տեսնում է, որ սահմաններին մոտենում են ահաբեկիչները։ Սրա հետ կապված բազմիցս՝ նույնիսկ նախագահ Ռոհանիի մակարդակով ասվել է, որ թույլ չեն տալու ահաբեկիչներին, որոնց դեմ իրենք պայքարում են Սիրիայում, մոտենան իրենց սահմաններին, եթե մոտեցան, ապա դաժանորեն պատժվելու են։ Կարծում եմ՝ Իրանը միայն չի խոսել, այլև գործել է։

— Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ երկիրը ծրագիր է մշակել Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներով ձգվող հակամարտությանը վերջ տալու համար։ Ի՞նչ ծրագրիր մասին է խոսքը։

— Այո, պատերազմական իրադարձությունների, եթե չեմ սխալվում 3-4 օրը, Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը հայտարարեց, որ իրենք գտել են մի լուծման եղանակ, որը պետք է որ գոհացնի երկու կողմերին։ Սակայն փաստն այն է, որ հանդիպում չի եղել, այդ փաստաթղթի մասին քննարկում չի եղել։ Որպես կանոն նման փաստաթղթերը հանդիպումների ժամանակ են ներկայացնում։ Կարծում եմ՝ այս փաստաթղթի ուսումնասիրման ժամանակը դեռևս չի եկել, որովհետև խնդիր կա անմիջապես դադարեցնելու ռազմական գործողությունները, որովհետև միայն դրանից հետո է հնարավոր ուսումնասիրել այն առաջարկները, որոնք կներկայացվեն տարբեր երկների կողմից։

— Իրանը միշտ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ առաջարկ պետք է լինի, որ բոլոր կողմերին կգոհացնի։

— Այո, Իրանը միշտ է հայտարարել, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հաջորդ հարցը, որն առաջանում է, այն է, թե ո՞ր տարածքային ամբողջականության մասին է, քանի որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի տարածքում։ ՄԱԿ-ը նրա սահմաններում չի ամրագրել Արցախը, քանի որ վիճելի տարածքներ են եղել։

— Իրանը, թեև, կողմերին է միշտ դիմել, սակայն հակահայկական որևէ քայլ այս օրերին չի արել, սահմանը բաց է պահել բոլոր տեսակի բեռների փոխադրման համար։ Կարո՞ղ ենք այս պատերազմում Իրանին բարեկամ պետություն դիտարկել։

-Միայն այն հանգամանքը, որ ԻԻՀ-ն իսլամադավան շիա ուղղության ազգ է ինչպես և Ադրբեջանը, բայց, միևնույն է,  ինքը չի համալրում թուրքադրբեջանական տանդեմը, արդեն իսկ  բարեկամական քայլ է։  Պատկերացրեք, եթե միանար ու հարվային ամբողջ հատվածը բլոկադայի մեջ լիներ  ՀՀ-ի։ Տեսնում եք, թե Վրաստանն իրեն ինչպես է պահում, նրանք  նմանատիպ ու ավելի վատ քաղաքականություն են իրականացրել 90-ականներին։ Այսինքն՝ մենք ամբողջովին չորս կողմից բլոկադայի մեջ կլինեինք, ու հարց կլիներ, թե խնդիրն ինչ հանգուցալուծում կունենար։ Այս առումով ասում ենք, որ, այո, ԻԻՀ-ն բարեկամ պետություն է, որովհետև մեր ծանր օրերի բարեկամն է եղել ու չի միացել թուրքադրբեջանական տանդեմին։

— Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ հայ հասարակությունն ամեն մեկն իր տեղում մի գործ անի։ Դուք ԳԱԱ աշխատակից եք, ինչպե՞ս է ԳԱԱ-ն այս հարցում ներգրավված։

— ԳԱԱ նախագահությունը Ռադիկ Մարտիրոսյանի անունով մեկ ուղերձ էր կազմել՝ ուղղված աշխարհի բոլոր ակադեմիաներին, որտեղ ներկայացվում էր իրադարձություններն ու խնդիրները, որոնք տեղի են ունենում արցախյան ճակատում։ Ներկայացվել է իրականությունը, փորձել ենք կոլեգաներին հրամցնել այն դաժանություններն, որն իրականացվում է թուրքադրբեջանական տանդեմի կողմից։ Նույն նամակը մենք ուղարկել ենք ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներին, ստացել ենք բավականին շատ արձագանքներ, ինչի արդյունքում մեր արտասահմանյան գործընկերը նաև “Times”-ում հոդված է գրել, ՌԴ-ի մեր կոլեգաները, գիտնականներ, որոնք պարբերաբար տարբեր քննարկումների են մասնակցում,  ներկայացնում են այս տեսակետները, մամուլում են հոդվածներ տպագրում և այլն։ Այսինքն՝ մեր  գործողությունները միտված են նրան, որ մեր ուղերձները  մտավորականության միջոցով հասցնենք, իսկ նրանք առաջին ձեռքից ինֆորմացիա ստանան։ Հիմա պատրաստվում է 2-րդ ուղերձը, որտեղ ներկայացնում ենք, թե ինչպիսի դաժանություններ է իրականացրել թուրքադրբեջանական տանդեմը, կոչով դիմում ենք ԳԱԱ մեր արտասահմանյան կոլեգաներին, որ ջանք ու եռանդ ներդնեն, բացատրեն իրենց իշխանություններին, թե ինչ է կատարվում  Արցախում, փորձեն անել հնարավորը, որ իրենց երկներում Արցախի անկախության ճանաչումն օր առաջ լինի։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում․ ԱՀ ՊՆ

Անի Գրիգորյան

Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի

Անի Գրիգորյան

Հակառակորդի դիրքը գրաված տղաները (տեսանյութ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին