29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Իրանը համավարակի սկզբից ի վեր օրական մահերի ռեկորդային քանակություն Է արձանագրել
Աշխարհ

Իրանը համավարակի սկզբից ի վեր օրական մահերի ռեկորդային քանակություն Է արձանագրել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվում մահացու վախճանների քանակը մեկ օրում աճել Է 221-ով եւ գերազանցել 12,3 հազարը: Հուլիսի 9-ին այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին:

«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը կազմել Է 2 079, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 250 458-ի»,- մեջբերում Է նրա խոսքը ISNA գործակալությունը:

Լարին հավելել Է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել Է 221 պացիենտ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել Է 12 305-ի»: Այսպիսով, Իրանում մեկ օրում մահացու վախճանների ամենամեծ թիվն արձանագրվում Է երկրորդ անգամ վերջին երք օրվա ընթացքում եւ երրորդ անգամ՝ վերջին հինգ օրում:

Մահացության նախկին առավելագույն ցուցանիշը հայտարարվել Է հուլիսի 7-ին (200): Առողջապահության նախարարության տվյալներով՝ 212 176 մարդ առողացել Է, երկրում կատարվել Է կորոնավիրուսի 1 897 803 թեստ: Թեհրանն ապրիլի 11-ից աստիճանաբար չեղյալ Է հայտարարում համավարկի պատճառով սահմանված միջոցները:

Բնակիչների մեծ մասը վերադարձել Է աշխատանքի, գործում են առեւտրական կենտրոնները, վարսավիրանոցները եւ ռեստորանները, վերացվել Է անձնական տրանսպորտով նահանգների միջեւ տեղաշարժի սահմանափակումը, շատ քաղաքներում բաց են մզկիթները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Իրանում հայտարարել են, որ Լիբանանում որոշ բողոքավորների հրահրում են արտասահմանից

Անի Գրիգորյան

Չինաստանը եւ Իրանը ազգային ցուցադրանքներ չեն ներկայացնելու «Բանակ-2020» համաժողովին

Անի Գրիգորյան

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին