9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53349 By Google Analytics
Գլխավոր » Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին
Աշխարհ

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք Է գրանցվել: Այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը։

«Հաստատված Է COVID-19-ի առկայությունը Կումում եւ Արաքում հոսպիտալացված երեք հիվանդի մոտ»,- ասել Է Ջահանփուրը, ինչպես հետեւում Է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունից: Նա նաեւ նշել Է, որ երեք վարակվածներն իրանցիներ են:

Փետրվարի 19-ին հայտնի Է դարձել, որ Իրանում երկու մարդ Է մահացել կորոնավիրուսից, նրանք երկուսն Էլ իրանցիներ են, Կումի բնակիչներ: Ինչպես հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների ազգային կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին, Կում քաղաքում կորոնավիրուսից մահացած երկու իրանցիները Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստան այցելած մարդկանց հետ չեն շփվել:

Ավելի վաղ Կումի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտոր Մոհամադ Ռըզա Ղադիրը IRNA գործակալությանը հայտնել Է, որ քաղաքում երկու հիվանդանոց Է առանձնացվել կորոնավիրուսի կասկածով մարդկանց կարանտինի մեջ տեղավորելու համար: Նա նաեւ ասել Է, որ Կումում վիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկվում Է, եւ խորհուրդ Է տվել չանհանգստանալ դրա տարածումից: IRIB պետական հեռուստառադիոընկերությունը նշել Է, որ Կումում որոշում Է ընդունվել փետրվարի 20-ին չեղարկել ուսումնական պարապմունքները դպրոցներում ու համալսարաններում՝ ստեղծված իրադրությունն ուսումնասիրելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին