-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի
Այլ Լուրեր

Իրանը հոկտեմբերի 21-ից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի

 Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին   զորավարժություններ են անցկացնելու, որն ընդգրկելու է  երկրի տարածքի կեսից ավելին: Զորավարժությունը կազմակերպող հրամանատար, գեներալ Քադեր Ռահիմզադեն  հայտնել է, որ ՀՕՊ զորավարժությունները կմեկնարկեն «Վելայաթ-99 երկնքի պահապանները» կոդային անվանմամբ: Զորավարժությունները ուղղված են զորքի  մարտունակության բարձրացմանն ու ամրապնդմանը:

Հրամանատարի խոսքով ՝ զորավարժություններում կընդգրկվեն հրթիռային համալիրների տարբեր տեսակներ, ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաեւ կապի համակարգեր, փոքր, միջին և մեծ բարձրությունների վրա օդային սպառնալիքներին հակազդող կապի համակարգեր:

Գեներալը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը ծրագրում են զորավարժությունների ժամանակ օգտագործել կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր:

Նմանատիպ Հոդվածներ

Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն

Նատա Հարությունյան

ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն չեն հաստատում Իրանում գտնվող հայ զինվորների մասին լուրերը. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Նատա Հարությունյան

Իրանը թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը չի հանդուրժելու. ԻԻՀ ԶՈՒ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին