14 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 01.06.2020
Գլխավոր » Իրանը մտադիր է վերաբացել պատմամշակութային վայրերը
Աշխարհ

Իրանը մտադիր է վերաբացել պատմամշակութային վայրերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է երկրում թանգարանները և կրոնական հաստատությունները բացելու մտադրության մասին։ Դրանք փակվել էին կորոնավիրուսի տարծումը կանխելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախագահը տեղեկացրել է, որ կրոնական հաստատությունների հետ կապված որոշումը կընդունվի հաջորդ շաբաթ։ Ինչ վերաբերում է թանգարաններին և պատմամշակութային վայրերին, ապա բացումը պլանավորվում է սկսել մայիսի 24-ից։

Ավելի վաղ համապատասխան գերատեսչությունը տեղեկացրել էր, որ նախպատրաստական աշխատանքներ են տանում պատմամշակութային վայրերում այցելուներին ընդունելու համար։

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 131 հազար 652 է, մահերինը՝ 7 հազար 300։

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Նմանատիպ Հոդվածներ

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 080-ով

Աշխեն

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 023-ով

Աշխեն

Իրանում վարակվածների թիվը հասել է 131 հազար 652-ի

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին