-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան

 Իրանը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և չի հանդուժի ագրեսիան իր սահմաններին և տարածքներում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:

«Իրանն ուշադիր և ամենայն լրջությամբ հետևում է երկրի սահմանամերձ հատվածներում առկա լարվածությանը և, այս առնչությամբ հայտարարելով մեր երկրի տարածքում ագրեսիայի անընդունելիությունը, լուրջ նախազգուշացում ենք անում հակամարտող կողմերին անհրաժեշտ զգուշավորության վերաբերյալ»,- ասել է դիվանագետը:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանը սերտ և լուրջ շփման մեջ է բոլոր կողմերի հետ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ կերպ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և իր տարածքում: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին դեպքերի ժամանակ մենք երկու կողմին էլ հայտարարել ենք, որ ցանկացած մեկը, ով կխախտի այս սկզբունքը, միանգամայն կմերժվի»,-ասել է դեսպանը:
Նա նաև հավելել է, որ պաշտպանության որոշ ոլորտներում Իրանը հասել է ինքնաբավության և նույնիսկ արտահանման հնարավորությունների:

Ավելի վաղ իրականական լրատվամիջոցները հայտնել են Իրանի տարածքում ԼՂ հակամարտության գոտուց անօդաչու սարքերի կործանման և արկերի ընկելու, ինչպես նաւ իրանական խաղաղ բնակավայրեր Ադրբեջանի կողմից գնդակոծվելու մասին:

Նմանատիպ Հոդվածներ

Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն

Նատա Հարությունյան

ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն չեն հաստատում Իրանում գտնվող հայ զինվորների մասին լուրերը. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Նատա Հարությունյան

Իրանը թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը չի հանդուրժելու. ԻԻՀ ԶՈՒ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին