29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Իրանի ԱԳՆ-ն հերքել Է ԱՄՆ-ի մեղադրանքները Թեհրանի կողմից եմենցիներին զենքի մատակարարման առնչությամբ
Աշխարհ

Իրանի ԱԳՆ-ն հերքել Է ԱՄՆ-ի մեղադրանքները Թեհրանի կողմից եմենցիներին զենքի մատակարարման առնչությամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Թեհրանը հերքել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մեղադրանքներն Իրանի կողմից եմենական «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժմանը զենքի մատակարարումների մեջ: Հուլիսի 9-ին համապատասխան հայտարարությունն արել Է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Ամերիկացիները, որոնք զգում են, որ իրենց չի հաջողվի պահպանել մեր երկրի նկատմամբ սպառազինության մատակարարման բռնարգելքը (…), փորձում են մեղադրանքների եւ խաբեության միջոցով հիմնավորել առավելագույն ճնշման (քաղաքականության) երկարաձգումը եւ իրենց չարամիտ մտադրությունների իրականացումը»,- մեջբերում Է նրա խոսքն Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: Ըստ որում Մուսավին «չհիմնավորված» Է համարել Թեհրանի հասցեին Վաշինգտոնի մեղադրանքները:

Հուլիսի 8-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ ամերիկացիները եւ նրանց դաշնակիցները հունիսին կալանել են նավ, որն իրանական զենք Էր տանում եմենցի ապստամբների համար: Այդ առաչությամբ քաղաքական գործիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ Է արել երկարաձգելու զենքի բռնարգելքը Թեհրանի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

ԱՄՆ-ը Տայվանին հետախուզական անօդաչուներ կմատակարարի

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել հակաահաբեկչության շուրջ

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ը 2,1 մլրդ դոլար կտրամադրի Sanofi-ին եւ GSK-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին