29 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90745.6 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Իրանի երկինքն անվտանգ Է բոլոր թռիչքների համար. զինված ուժերի գլխավոր հրամանատար
Աշխարհ

Իրանի երկինքն անվտանգ Է բոլոր թռիչքների համար. զինված ուժերի գլխավոր հրամանատար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանի երկինքը ներկայում ավելի անվտանգ Է բոլոր թռիչքների համար, քան երբեւԷ: Այդ մասին, ինչպես հայտնել Է IRNA լրատվական գործակալությունը, հունվարի 14-ին Թեհրանում հայտարարել Է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմա Մուսավին։

«Իրանական երկինքն այսօր ավելի անվտանգ Է բոլոր թռիչքների համար, քան երբեւԷ»,-ընդգծել Է նա: Մուսավին նաեւ ասել Է, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը մատնանշել Է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի Էլիտային զորամասեր) եւ մյուս ստորաբաժանումների միջեւ կոորդինացման կարեւորությունը երկրի հակաօդային համակարգի ճշգրիտ աշխատանքն ապահովելու համար»:

Զինված ուժերի գլխավոր հրամանատարը վստահ Է, որ «մարդկային սխալը, որն անցյալ շաբաթ հանգեցրեց ուկրաինական ինքնաթիռի կործանման, կասկածի տակ չի դնի ԻՀՊԿ-ի ակնառու ձեռքբերումները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Չինաստանը եւ Իրանը ազգային ցուցադրանքներ չեն ներկայացնելու «Բանակ-2020» համաժողովին

Անի Գրիգորյան

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Նատա Հարությունյան

Իրանը բալիստիկ հրթիռների արձակում է անցկացրել զորավարժությունների ժամանակ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին