3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Իրանում զանգվածային երթեր են անցկացվում հեղափոխության տարեդարձի կապակցությամբ
Աշխարհ

Իրանում զանգվածային երթեր են անցկացվում հեղափոխության տարեդարձի կապակցությամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանի տարբեր քաղաքներում ամենամյա զանգվածային երթեր են անցկացվում հեղափոխության 41-րդ տարեդարձի կապակցությամբ, որը բերեց միապետական իշխանության տապալման եւ իսլամական հանրապետության հաստատման:
Իրանում ներկայում հանդիսություններ են տեղի ունենում 1979 թվականին իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ, որոնք սկսվել են փետրվարի 1-ին եւ տեւում են տասն օր՝ բազմամյա աքսորից հակամիապետական շարժման առաջնորդ իմամ Խոմեյնիի վերադառնալու պահից մինչեւ փետրվարի 11-ը, երբ զինվորական հրամանատարությունը հայտարարեց չեզոքության մասին: Տոնակատարությունները կրում են «Դահե-ե-ֆաջր» (Արշալույսի տասն օրը) անվանումը:


Երթերը, որոնք սկսվել են փետրվարի 11-ին, ըստ պետական հեռուստատեսության տվյալների, անցկացվում են երկրի հինգ հազարից ավելի քաղաքներում, այդ թվում՝ միլիոնանոց այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են՝ Թեհրանը, ՄԵշհեդը եւ Թավրիզը:
Թեհրանում այդ միջոցառումների մասնակիցներն արդեն հաստատված ավանդույթով լցրել են քաղաքի կենտրոնական փողոցները՝ զբաղեցնելով Էնգելաբ փողոցի («Հեղափոխության» փողոցի) մի ամբողջ շարք հրապարակներ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւ երկրի այլ պաշտոնատար անձինք մասնակցել են երթերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին