1 C
Yerevan
19 Հունվարի, 2020
Գլխավոր » Իրանում 25 մլն մարդ Է մասնակցել Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին
Աշխարհ

Իրանում 25 մլն մարդ Է մասնակցել Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շուրջ 25 մլն մարդ Է մասնակցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի Էլիտային զորամասեր) «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին, որոնք տեղի են ունեցել Իրանի տարբեր քաղաքներում: Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել Է ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը։

«25 մլն մարդ Է մասնակցել արարողություններին, իսկ մնացածները՝ Իրանի 80 մլն բնակչությունից, նույնպես ցավակցել են այդ իրադարձության կապակցությամբ»,-նրա խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը: Շարիֆի խոսքով, երբ «գեներալի մարմինը հասցվեց երկիր, հրաժեշտի արարողությունները տեղի ունեցան հինգ քաղաքում՝ Ահվազում, Մեշհեդում, Թեհրանում, Կումում եւ Քերմանում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ուկրաինան Իրանից մեղքի փաստագրված ընդունում Է պահանջում խոցված ինքնաթիռի համար

Աշխեն

Իրանն սպառիչ Է համարում ուկրաինական ինքնաթիռի հետաքննության հետ կապված իր աշխատանքը

Աշխեն

Իրաքում ռազմակայանին Իրանի հարվածներից ԱՄՆ-ի 11 զինվորական կոնտուզիայի Է ենթարկվել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին