Գլխավոր » «Իրան, դո՛ւրս կորիր». Իրաքում բողոքի ցույցերը շուռ են եկել հարևան երկրի դեմ. «Коммерсантъ»
Աշխարհ

«Իրան, դո՛ւրս կորիր». Իրաքում բողոքի ցույցերը շուռ են եկել հարևան երկրի դեմ. «Коммерсантъ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում շարունակվում են բախումները ցուցարարների և իրավապահ ուժերի միջև: Կիրակի օրը ցուցարարները փակել էին հիմնական տրանսպորտային մայրուղիները, մի քանի հոգի սպանվել են իրավապահների կողմից, բայց ցույցերը չեն դադարել: Այս մասին հաղորդում է «Коммерсантъ» պարբերականը: 

Իսկ արդեն երկուշաբթի գիշերը երկրի հարավում` շիաների համար սուրբ քաղաք Քերբելում, տասնյակ իրաքցիներ փորձել են հրկիզել Իրանի հյուպատոսությունը, որի տարածք են նետել դյուրավառ նյութով լի շշեր և փորձել են փոխարինել Իրանի դրոշը Իրաքի դրոշով: Բակ մտնել նրանց չի հաջողվել, իսկ Իրաքի դրոշը ամրացրել են շենքը շրջապատող ցանկապատի վրա: Առնվազն երեք մարդ զոհվել է, մոտ քսանը տուժել է ցուցարարներին ցրելու ընթացքում: Պարբերականը եզրակացնում է, որ Իրանը` որպես շիական «Ալ-Հաշդ աշ-Շահաբի» զինված աշխարհազորայինների հովանավոր, որը մեծ ազդեցություն ունի Բաղդադի քաղաքականության վրա, դարձել է ցուցարարների թիրախը:

Խորհրդանշական է, որ հարձակումը տեղի է ունեցել Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը գրավելու քառասնամյակին (Վաշինգտոնն էլ իր ձևով նշեց քառասնամյակը` նոր պատժամիջոցներ սահմանելով Իրանի դեմ): 1979 թվականը դարձավ Մերձավոր Արևելքում Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցության աճի հարցում մեկնակետը: Բայց 2019 թվականին փորձագետները խոսում են այն մասին, որ Թեհրանը, կարծես թե, զիջում է դիրքերը տարածաշրջանում: 

Իրաքի ԱԳՆ-ն դատապարտել է հյուպատոսության վրա հարձակումը` հայտարարելով, որ դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը «կարմիր գիծ է, որը չի կարելի անցնել»:

Հայտարարության մեջ նաև հույս են հայտնել, որ միջադեպը ազդեցություն չի թողնի Բաղդադի և Իրանի միջև առկա «բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների վրա»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին