21 C
Yerevan
25 Մայիսի, 2020
68792.1 By Google Analytics 25.05.2020
Գլխավոր » «Իրատես». Իշխանության ներսում ընդհատակյա ռումբ է ձեւավորվում, որը հարմար պահին պայթելու է
թերթերի տեսություն

«Իրատես». Իշխանության ներսում ընդհատակյա ռումբ է ձեւավորվում, որը հարմար պահին պայթելու է

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Իրատես» թերթը գրում է. «Արտախորհրդարանական ուշագրավ զարգացումներ են ուրվագծվում։ Մինչ իշխանությունը փորձում է գլուխ հանել հանրային տրամադրությունները ցնցած այս կամ այն խնդրից, արտախորհրդարանական ուժերի շրջանում համախմբման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Բանակցությունները, քննարկումները դարձել են գրեթե ամենօրյա։ Սրան գումարած, իշխանության ներսում ընդհատակյա ռումբ է ձեւավորվում, որը հարմար պահին պայթելու է։ Այս ամենի համար հող են նախապատրաստում նաեւ իշխանության իրար հաջորդող սխալներն ու հասարակության շրջանում հիասթափության մեծացումը։

Մեր աղբյուրի պնդմամբ` ամեն վայրկյան ներքաղաքական բեկում կարող է լինել, քանի որ «քնած», դադար վերցրած ուժերը պատրաստվում են նոր թափով խաղի մեջ մտնելու։

Ի դեպ, միայն արտաքուստ է թվում, թե արտախորհրդարանական համախմբում չկա, իրականում կա մի կորիզ, որը, անկախ տարակարծություններից, որոշել է ամեն ինչ մի կողմ դնել ու ազատվել Փաշինյանի իշխանությունից»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ Հոդվածներ

ԱԱԾ-ն հայտնում է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի դեպք բացահայտելու մասին

Diana Amirkhanyan

Երևանի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրելու մասին կեղծ ահազանգը կատարել էր 12- ամյա աշակերտը

Սերինե

Մոտ 6,5 հազար մարդու տարհանում են Քյոլնից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի պատճառով

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին