7.4 C
Yerevan
10 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » Իրաքի նշանակված վարչապետը հրաժարվել Է կաբինետ կազմելուց եւ հետ Է կանչել իր թեկնածությունը
Աշխարհ

Իրաքի նշանակված վարչապետը հրաժարվել Է կաբինետ կազմելուց եւ հետ Է կանչել իր թեկնածությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Իրաքի վարչապետի պաշտոնին նշանակված Մուհամեդ Թաուֆիք Ալաուին հրաժարվել Է կառավարություն կազմելուց եւ մարտի 1-ին հետ Է կանչել իր թեկնածությունը: Համապատասխան հայտարարությունը տարածել Է նրա գրասենյակը։


«Ես իմ խնդիրը տեսնում Էի այն բանում, որ կազմեմ անկախ կառավարություն, որը կարողանար արդյունավետ եւ անարգել աշխատել ժողովրդի պահանջների կատարման նպատակով,- ասել Է նա:- Ես միանգամից նախազգուշացրեցի, որ կհեռանամ, եթե ինձ վրա ճնշում գործադրեն, եւ դա տեղի ունեցավ: Որոշ կողմեր իրենց բանակցությունները վարում Էին բացառապես հանուն իրենց նեղ շահերի՝ առանց ազգային իրադրության ըմբռնման»:

Ալաուիի խոսքով՝ այն պատճառով, որ խորհրդարանում երկու անգամ քվորում չհավաքվեց, «ինքն իր ներողությունն Է հայցում եւ հրաժարվում Է նախարարների կաբինետի հետագա ձեւավորումից»:
Ալաուիի հայտարարությունից հետո Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը քաղաքական կուսակցություններից պահանջել Է 15 օրվա ընթացքում իրեն ներկայացնել այլընտրական թեկնածություն: «Մենք կոնսուլտացիաներ ենք սկսում Իրաքի կառավարության ղեկավարի պաշտոնի նոր թեկնածուի ընտրության շուրջը»,- մեջբերում Է նրա հայտարարությունը Al Arabiya հեռուստաալիքը:
Քաղաքական կուսակցությունների միջեւ տարաձայնությունների եւ փոխհամաձայնության բացակայության պատճառով խորհրդարանը մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ չի կարողացել հավաքվել նշանակված վարչապետի նախարարների կաբինետին վստահության քվե տալու համար, չնայած այն բանին, որ ապրիլի 2-ին լրանում Էր օրենքով հատկացված ժամկետը կառավարության կազմի շուրջ քվեարկության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ծրագրերի ծախսային թերակատարումները պետք է հասցնենք նվազագույնի և ազատված ֆինանսներն ուղղենք այլ նախագծերի իրականացմանը. վարչապետ

Աշխեն

Վարչապետը զանգում է պատահական հեռախոսահամարներով և հետաքրքրվում քաղաքացիների որպիսությամբ

Աշխեն

Հայաստանում պարենի խնդիր չկա. վարչապետը կոչ արեց չափազանցված գնումներ չանել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին