7.4 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » Իրաքում ԱՄՆ բազաների հրետակոծության հետևանքով տուժածների թիվը հասել է 50 մարդու
Աշխարհ

Իրաքում ԱՄՆ բազաների հրետակոծության հետևանքով տուժածների թիվը հասել է 50 մարդու

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրաքում իրանական հրետակոծության հետևանքով սալջարդ ստացած ԱՄՆ զինծառայողների թիվը հասել է 50-ի, այդ մասին, «Ria novosti» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Թոմաս Քեմփբելը:

«16 նոր զինծառայողի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք: Այսօրվա դրությամբ նման վնասվածքներ ստացել է ԱՄՆ 50 զինծառայող»,-հայտարարել է սպան:

Նրա խոսքերով, նրանցից 31-ը Իրաքում ստացել է բուժօգնություն և շարունակում է կատարել իր պարտականությունները, 18 հոգու բուժման համար տարհանել են Գերմանիա:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ բազաների հրետակոծության հետևանքով տուժածներ չեն եղել, հետո խոստովանեց սալջարդ ստանալու փաստը, սակայն պնդեց, որ խոսքը թեթև վնասվածքների մասին է:

Նմանատիպ Հոդվածներ

Իրաքի նշանակված վարչապետը հրաժարվել Է կաբինետ կազմելուց եւ հետ Է կանչել իր թեկնածությունը

Աշխեն

Իրաքում երկու զինծառայող է զոհվել «ԻՊ»-ի գրոհայինների հարձակման հետևանքով

Diana Amirkhanyan

Անցած երկու օրվա ընթացքում Իրաքում զոհվել է 10 ցուցարար

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին