1 C
Yerevan
19 Հունվարի, 2020
Գլխավոր » Իրինա Ղափլանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանին
Քաղաքականություն

Իրինա Ղափլանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթին։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առաջին աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։

Նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը Սմիթին ներկայացրել է Հայաստանի բնապահպանական քաղաքականության 2020 թվականի հիմնական ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով անտառվերականգնման և անտառպահպանության գործընթացներին, պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարին միտված լայնածավալ աշխատանքներին և մի շարք այլ օրակարգային հարցերին։

Իրինա Ղափլանյանը բարձր է գնահատել նախարարության և ԱՄՆ դեսպանատան կողմից համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը՝ կարևորելով փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Փոխդեսպան Սմիթն իր խոսքում մասնավորապես նշել է․
«Մենք կարևորում ենք բնության պահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ գործակցության հնարավորությունները։ Ջրային ռեսուրսների, անտառների, վայրի կենդանիների ու բույսերի անօրինական առևտրի ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը Հայաստանի շրջակա միջավայրի ու հարուստ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերից սոսկ մի քանիսն են, որոնք նաև խթանում են տնտեսական աճն ու նպաստում բարեկեցությանը»։

Նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն ու փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ գործակցությունն ու նոր մակարդակի բարձրացնել ոլորտային համագործակցությունը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին