Գլխավոր » «Իր վառ երևակայությունն ու իշխանության օրոք գործելու ռեֆլեքսները թող չփորձի վերագրել նոր իշխանությանը». Վլադիմիր Կարապետյանի պատասխանը Արմեն Աշոտյանին
Քաղաքականություն

«Իր վառ երևակայությունն ու իշխանության օրոք գործելու ռեֆլեքսները թող չփորձի վերագրել նոր իշխանությանը». Վլադիմիր Կարապետյանի պատասխանը Արմեն Աշոտյանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Իր վառ երևակայությունն ու իշխանության օրոք գործելու ռեֆլեքսները թող չփորձի վերագրել նոր իշխանությանը, որը գործում է հակառակ այն պատկերացումների ու արժեհամակարգի, որի կրողը հանդիսանում է Աշոտյանը»,-  NewArmenia.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ հակադարձելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե իշխանությունները փորձում են խոչընդոտել իրեն դուրս գալ երկրից։

Ըստ Վ. Կարապետյանի՝ ՀՀԿ-ն ոչ թե արտախորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ուժն է, ինչպես բնորոշել է Աշոտյանը, այլ  կեղծված ընտրությունների հիմնական կազմակերպիչ և ժողովրդի կամարտահայտությունն աղավաղող քաղաքական ուժ է. «ՀՀԿ-ի՝ իմ առաջին ասոցիացիան դա է։ Եթե իրենք իրենց համարում են ընդդիմություն, ես որևէ բան չունեմ ասելու»։

Թե ներկայումս ի՞նչ արժեք ունեն արտասահմանյան գործընկերների հետ նախկինում հաստատված ՀՀԿ-ի կապերը, Վ. Կարապետյանը պատասխանեց. «Երևի արտերկրում ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է կառավարել Հանրապետական կուսակցությունը, կոռուպցիայի ինչ մակարդակի են հասցրել Հայաստանը: Եվ կապերի այն մնացորդը, որ հանրապետականների մոտ դեռևս շարունակում է գոյություն ունենալ, պայմանավորված է Եվրոպայում իրենց մասին ոչ լիարժեք տեղեկացվածությամբ»։

Արմեն Աշոտյանը, հիշեցնենք, հայտարարել է, թե ՀՀԿ-ն արտախորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ուժն է, և իրենք պահպանում են արտասահմանյան գործընկերների հետ նախկինում հաստատված կապերը: «Ես մեկնում եմ այնքան հաճախ, որքան հնարավոր է հատել Հայաստանի սահմանը, որովհետև ամեն անգամ, երբ մոտենում եմ օդանավակայանում անցակետին, միշտ ինֆորմացիա է լինում, որ այս կամ այն առիթով գործող իշխանությունները հրահանգավորում են ինձ բաց չթողնել երկրից»,- ասել է Ա. Աշոտյանը՝ փակագծեր չբացելով և միայն նշելով, թե այսօր պետք էր ակնարկել և այդ առիթն ինքն օգտագործեց։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին