14 C
Yerevan
28 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Ի տարբերություն մյուս տարիների` այս տարի երեխաների հիվանդացության տոկոսը շատ քիչ է. Ռուզաննա Ադալյան
Հարցազրույցներ

Ի տարբերություն մյուս տարիների` այս տարի երեխաների հիվանդացության տոկոսը շատ քիչ է. Ռուզաննա Ադալյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելուց հետո, ի թիվս այլնի, պոլիկլինիկաները ևս սկսեցին աշխատել արտակարգ ռեժիմով: Newarmenia.am-ը զրուցել է Երևան քաղաքի ծայրամասերում գործող   «Նորագավիթ» պոլիկլինիկայի գլխավոր բժշկուհի Ռուզաննա Ադալյանի և Ավանի թիվ 12 պոլիկլինիկայի մանկաբույժ Լալա Մանասյանի հետ:

 «Նորագավիթ» պոլիկլինիկայի գլխավոր բժշկուհի Ռուզաննա Ադալյանը մեր հետ զրուցում նշեց, որ որևէ բժկական պարագայի պակաս չունեն և անդրադառնալով մանկական վիրուսային հիվանդություններին ասաց, որ ի տարբերություն մյուս տարիների` այս տարի երեխաների հիվանդացության տոկոսը  շատ քիչ է. «Մանկականը միշտ բոլոր ինֆեկցիաների ժամանակ ամենաշատն էր լինում, բայց այս տարի ամենաքիչն է, հանգիստ վիճակ է»:

Հաշվի առնելով, որ «Նորագավիթ» պոլիկլինիկան հսկողություն է սահմանում Երևանի արտադրամսերից մեկում  հայտանբերված կորոնավիրուսի դեպքի հետ կապված կոնտակտավոր անձանց հանդեպ, հարց ուղղեցինք գլխավոր բժշկուհուն` արդյոք շատ են կանչերը: Ի պատասխան այս հարցի Ռուզաննա Ադալայնը պատասխանեց. «Կանչերը շատ չեն, բայց մեր պոլիկլինիկան արտադրամասի աշխատողներ շատ ունի և կոնտակտավորներ ունենք, որոնց հսկում ենք, որոնց մոտ երևույթներ են լինում անմիջապես հոսպիտալացնում ենք:  Որպես առաջնային օղակ հայտնաբերում ենք կասկածելի դեպքերը, ինչպես նաև ջերմության բարձրացման, դժվարաշնչության դեպքեր հայտանբերելիս անմիջապես ահազանգում ենք Շտապ օգնություն, ինչպես նաև «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման» կենտրոն, կազմակերպում ենք տեղափոխությունը: Այն կոնտակտավորները, որոնց մոտ հայտանբերվել է կորոնավիրուս արդեն իսկ մեկուսացված են»:

Գլխավոր բժշկուհու խոսքով ներկա պահին մոտ 45 հոգի կոնտակտավոր կա, որոնց վերահսկում են:

Թիվ 12 պոլիկլինիկայի մանկաբույժը մեր հետ հեռախոսազրույցում անդրադառնալով մեր այն հարցին` արդյոք պոլիկլինիկայում չկա բժշկական համապատասխան պարագաների պակաս` ասաց, որ ինքը հենց այս պահին դիմակով է խոսում, իսկ ինչ վերաբերում է ձեռնոցներին, ախտահանիչ նյութերին և այլնին` ամենով ապահովված են:

Մեր հարցին` արդյոք մանկաբույժը այս վիրուսային շրջանում ծանրաբեռնված է աշխատում` Լալա Մանասյանն ընդգծեց, որ իրեն դիմած կանչերի քանակը հունվար, փետրվար ամիսների համեմատ քչացել է, այցելությունները ևս քչացել են: Մանկաբույժը նշեց,  որ քիչ այցելությունները պայմանավորում է մարդկանց ինֆորմացված լինելու փաստով. «Տեղեկացված են, որ ինքնամեկուսացում պետք է լինի, և ես դրանով եմ պայմանավորում քիչ այցելությունները»: 

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն

Սերինե

Առողջապահության նախարարությունը հանդես է եկել տոնական օրերին պոլիկլինիկաների աշխատելու առաջարկով

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին