23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Լապշինն Իսրայելում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
Աշխարհ

Լապշինն Իսրայելում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայելի Թել Ավիվ քաղաքում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այս մասին բլոգերը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր այցելել եմ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Իսրայելում առաջին և միակ հուշարձանը գտնվում է Թել Ավիվի արվարձան Պետախ Տիկվայում»,- գրել է Լապշինը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Իսրայելի Կնեսետում մի քանի անգամ հարցը բարձրացվել է, սակայն այդ երկրում վերջնական ճանաչման չի հասել։

Նմանատիպ Հոդվածներ

Հայկական կողմը պետք է լավ աշխատի, որ Իսրայելում հասկանան, թե որքան տհաճություններ է պատճառում Ադրբեջանին զենք վաճառելը. Լապշին

Սերինե

Չորս մարդ Է զոհվել Գոլանի բարձունքներում Իսրայելի գրոհի հետեւանքով

Անի Գրիգորյան

Իսրայելի եւ Սիրիայի սահմանին պայթյուններ են որոտացել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին