-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116108.8 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Լավրովը մանրամասներ ներկայացրեց հայկական կողմի հետ երկկողմ օրակարգային հարցերի քննարկումներից
Այլ Լուրեր

Լավրովը մանրամասներ ներկայացրեց հայկական կողմի հետ երկկողմ օրակարգային հարցերի քննարկումներից

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո համատեղ միջոցառումների անցկացման հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք խոսել ենք նաև ընթացիկ երկկողմ աշխատանքների մասին: Այդ թվում` կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ավարտից հետո առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 20-րդ նիստի, Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանների միջտարածաշրջանային համաժողովի և այլ միջոցառումների անցկացման մասին, այդ թվում` խորհրդարանական և առանձին գերատեսչությունների ուղղություններով»,- ասաց Լավրովը:

Նոյեմբերի 21-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարական պատվիրակությունը: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հանդիպում և քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Նատա Հարությունյան

Լավրովը Հորդանանի ԱԳ նախարար հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը

Նատա Հարությունյան

Հայ ժողովուրդը շնորհակալ է Ռուսաստանին և ՌԴ նախագահին՝ հատկապես այս դժվարին օրերին ցուցաբերած աջակցության համար. նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին