-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115897.6 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Լավրով. Ամենակարևորն առճակատման հռետորաբանության անհապաղ դադարեցումն է, նաև պատասխանատու միջազգային խաղացողների մակարդակով
Կարևոր

Լավրով. Ամենակարևորն առճակատման հռետորաբանության անհապաղ դադարեցումն է, նաև պատասխանատու միջազգային խաղացողների մակարդակով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին Մոսկվայում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Նա մասնավորապես ասել է․

«Մենք Եվրոպայի մեր գործընկերներին տեղեկացրել ենք, թե ինչպես է Ռուսաստանը տեսնում իրավիճակը և այն քայլերը, որ մենք ձեռնարկում ենք: Համոզված ենք, որ այժմ ամենակարևորը առճակատման հռետորաբանության անհապաղ դադարեցումն է, ինչպես կողմերի միջև, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների մակարդակով, և դա մեծ ջանքեր չի պահանջում:

Հաջորդ շատ անհրաժեշտ քայլը, որը անհրաժեշտ է անել առճակատման հռետորաբանության դադարեցմանը զուգահեռ, ռազմական գործողությունները և քաղաքացիական թիրախներին հարվածները դադարեցնելն է։ Սրանք նույն պահանջներն են, որոնք ներկայացված են և՛ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարություններում, և՛ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների՝  հոկտեմբերի 10-ին մեր աջակցությամբ ստորագրած մոսկովյան փաստաթղթում։ Սա հաստատված է նաև փաստաթղթում, որը մենք համաձայնեցրել ենք հոկտեմբերի 18-ին՝ ձգտելով դադարեցնել արյունահեղությունը:

Մոսկվայում կայացած հանդիպումից հետո մեր հույսերը չարդարացան, ռազմական գործողությունները շարունակվեցին, և շարունակվեցին նաև հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակավայրերին, սա անընդունելի է։

Մենք արդեն համոզվել ենք, որ ընդունված երկու փաստաթղթերը արմատապես չեն փոխել իրավիճակը գետնի վրա, և որպեսզի հրադադարը գործի, անհրաժեշտ է ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողական մեխանիզմ։

Մենք ակտիվորեն աշխատում ենք դրա վրա մեր Պաշտպանության նախարարության և առաջին հերթին ՝ Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների օգնությամբ, և հուսով եմ, որ մոտ ապագայում կհամաձայնեցվի նման մեխանիզմ։

Եվ խոսելով այսօրվա խնդիրների մասին, չեմ կարող չնշել, և քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերն էապես արագացնելու անհրաժեշտությունը։ Վերջինիս մասին ասված է նաև մոսկովյան հայտարարության մեջ։ 

Կան մանրամասն և լայնածավալ մշակումներ, որոնք պատրաստել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, Ֆրանսիայիան և ԱՄՆ-ն, քննարկել են դրանք կողմերի հետ և այդ մշակումները, իմ կարծիքով, պարունակում են բոլոր հարցերի պատասխանները։

Ներկայումս պատմական պահին հնարավոր չափով, մենք պետք է դրդենք կողմերին համաձայնության գալ հիմնական դրույթների շուրջ, որոնք թույլ կտան ավելի երկարաժամկետ հեռանկարում կայունացնել իրավիճակը այս տարածաշրջանում, արգելափակումից դուրս բերել տնտեսական, տրանսպորտային կապերը և ապահովել Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի այլ տարածքների հուսալի անվտանգությունը»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին