24 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Լավ փոփոխություն է, բայց ամեն ինչ կախված է վարորդների գիտակցումից․«Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը՝ ՃՈ որոշման մասին
Այլ Լուրեր

Լավ փոփոխություն է, բայց ամեն ինչ կախված է վարորդների գիտակցումից․«Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահը՝ ՃՈ որոշման մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սույն թվականի հուլիսի 18-ից Երևան քաղաքի ողջ տարածքում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժամ։ Այս մասին երեկ հայտարարություն էր տարածել Ճանապարհային ոստիկանությունը։

New Armenia.am –ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» Հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն ասաց, որ անվտանգության առումով, դժվար կլինի ասել, թե այս փոփոխությունն արդյունավետ կլինի, թե ոչ, բայց «եթե վարորդները հնարավորինս երթևեկեն օրենքի սահմաններում, ապա միանշանակ այս փոփոխոխությունը մեծ ազդեցություն կունենա, քանի որ 60 կմ/ժամ արագության դեպքում մեքենան ավելի կառավարելի է, քան մինչև 90 կմ/ժամ արագությամբ երթևեկելու դեպքում, իսկ, թե վարորդները կպահպանեն այդ արագությունը, թե ոչ, դրա երաշխիքը ոչ մեկ չի կարող տալ։ Դեմ չեմ այս փոփոխությանը, այն առումով է լավ, որ Երևանում չի լինելու 60 կմ/ժամ արագությունից ավել երթևեկելի գոտի, և վարորդները շփոթության մեջ չեն ընկնի և ավելորդ տուգանքներով չեն ծանրաբեռնվի»։

Տիգրան Քեյանը նշեց, որ թեև ճանապարհային պատահարների պատճառները տարբեր են, բայց մահվան ելքով վթարների միակ պատճառը արագության գերազանցումն է։ Նա նաև ասաց, որ շատ վարորդներ արդեն իսկ դժգոհում են ՃՈ-ի այս որոշումից, դիտարկմանը՝ արդարացվա՞ծ է այդ դժգոհությունը,«Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահն ասաց․ «տեսականորեն՝ այո՛, որովհետև բոլորն էլ ուզում են հնարավորինս շուտ տեղ հասնել և արագ երթևեկել, բայց կիրառելիությունը ցույց է տալիս, որ անհնար է արագ երթևեկել  ճանապարհի այն հատվածում, որտեղ կա հստակ սահմանված արագություն»։

Տիգրան Քեյանն ընդգծեց, որ այս փոփոխությունը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ վարորդները  երթևեկեն օրենքին համապատասխան, բայց, եթե չենթարկվեն օրենքին, ապա անվտանգ երթևեկություն ունենալ  չենք կարողանա։

Քրիստինե Աղաբեկյան



Նմանատիպ Հոդվածներ

ՃՈ պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվն ավելանում է. երբ կգործի բալային համակարգը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին