27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » Լարսում մնացած հայերին առաջարկել են վերադառնալ Հայաստան չարթերային թռիչքով
Սոցիալական

Լարսում մնացած հայերին առաջարկել են վերադառնալ Հայաստան չարթերային թռիչքով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շուրջ 15 օր է, ինչ ռուս-վրացական սահմանին շարունակում են «ապրել» հայ ուղևորները։ Նրանք չեն կարողանում վերադառնալ Հայաստան՝ պայմանավորված արտակարգ դրությամբ սահմանված արգելքով, ըստ որի՝ արգելվում է օտարերկրացիների մուտքը Վրաստան, բացառությամբ բեռնափոխադրողների։

15 օր շարունակ ուղևորները մնացել են մեքենաների մեջ՝ հույս ունենալով, որ արգելքը կբացվի։

Newarmenia.am-ի հետ զրույցում Լարսում մնացած հայ ուղևորներից մեկն ասաց, որ «կարծես ետ վերադառնալու հույս կա»․ իրենց առաջարկել են վերադառնալ Հայաստան չարթերային թռիչքով։

«Մեզ ասացին, որ մեր հաշվին, մեր գումարով, կարող են չարթերային չվերթ կազմակերպել, որ մենք վերադառնանք Հայաստան։ Հիմա պետք է գնանք Մինվոդի, այնտեղից նախնական տվյալներով ամսի 30-ին` ժամը 13։00-ին թռիչքն է։ Սա կարծես նախնական է, բայց մինչև ետ չգանք, չենք հավատա, որովհետև այս 15 օրվա մեջ այնքան սուտ ենք լսել, այնքան խոստում է եղել, որ չեն կատարել, որ սրան էլ դժվարությամբ ենք հավատում»,- ասաց նա։

Նմանատիպ Հոդվածներ

Դոնի Ռոստովի օդանավակայանից օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան

Սերինե

Դադարեցվում է առցանց տարբերակով քաղաքացիների ցուցակագրումը․ դեսպանություն

Սերինե

Սանկտ-Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքով կվերադառնա 225 քաղաքացի

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին