13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել. Մաաս
Այլ Լուրեր

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել. Մաաս

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել Է, որ միայն ՌԴ-ի հետ համատեղ Է հնարավոր հակամարտությունների կարգավորումը Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաեւ Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում եւ Վենեսուելայում, ինչի կապակցությամբ ընդգծել Է, որ Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել։

«Մենք Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ ենք նստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիային նվիրված բեռլինյան գործընթացքի ժամանակ, ինչպես նաեւ Ուկրաինայի հարցով: Այդ բոլոր համաժողովները նվիրված են լուծումներ գտնելուն՝ պատերազմների դադարեցման նպատակով»,-ասել Է նախարարը:

«Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել: Աշխարհում չափազանց մեծ թվով մարդիկ են կարծում, որ միջազգային հանրակցությունը Ռուսաստանի հետ երկխոսությամբ հոգ կտանի՝ այդ հակամարտություններին վերջ դնելու համար»,-ընդգծել Է Մաասը:

Գերմանիայի ԱԳ նախարարը շարունակել Է լրագրողի կողմից հնչեցված այն հակամարտությունների ցուցակը, որոնց լուծմանը հնարավոր չԷ հասնել առանց ՌԴ-ի. Լիբիայի, Սիրիայի եւ Ուկրաինայի հակամարտությունների հիշատակմանը ի պատասխան նախարարը հավելել Է՝ «Բելառուսը, Հարաստան-Ադրբեջանը, Վենեսուելան…»: Դրա հետ մեկտեղ Մաասը նշել Է, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են բարդ»:

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան

Անի Գրիգորյան

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ

Անի Գրիգորյան

Երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Արցախի Ասկերան քաղաքը, կեսգիշերին՝ Մարտունին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին