15 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Լիակատար աջակցություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը․ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը
Այլ Լուրեր

Լիակատար աջակցություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը․ ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման շուրջ տեղի ունեցած փակ քննարկման արդյունքով հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարությունում ասվում է․

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անհանգստություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդումների առնչությամբ։ Նրանք վճռականորեն դատապարտում են ուժի գործադրումն ու ափսոսանք են հայտնում մարդկային զոհերի ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցել են Գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունն ու անմիջապես վերադառնալ կառուցողական բանակցությունների։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հայտարարել են ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահների կենտրոնական դերակատարման լիակատար աջակցության մասին ու կոչ են արել կողմերին համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շուտափույթ վերսկսման համար»։

Նմանատիպ Հոդվածներ

ՄԱԿ-ում 2020 թվականին համաշխարհային առեւտրի բնագավառում 7–9 տոկոս անկում են կանխատեսում

Անի Գրիգորյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման նկատմամբ վերահսկողության հարցը

Նատա Հարությունյան

«Մի՛ լռեք». քաղաքացիները ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առջև ակցիա իրականացրին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին