23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99100.8 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Լիբանանահայերին Արցախում վերաբնակեցնելը մտահոգություն չի առաջացնի Մինսկի խմբի համանախագահների մոտ․ քաղաքագետ
Գլխավոր Նորություններ

Լիբանանահայերին Արցախում վերաբնակեցնելը մտահոգություն չի առաջացնի Մինսկի խմբի համանախագահների մոտ․ քաղաքագետ

Բեյրութի պայթյունից տուժած մեր հայրենակիցներից մի քանի ընտանիք, որոնք եկել էին Հայաստան, վերաբնակեցվեցին Արցախում։ Լիբանանահայերին Արցախում վերաբնակեցման հարցում պատրաստակամ հայտարարությամբ էր հանդես եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հայտարարում եմ, որ ազատ բնակֆոնդի բացակայության պայմաններում անգամ պատրաստ ենք լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին ընդունելու և մեր օջախներում նրանց համար կեցության պայմաններ ապահովելու»,-ասել էր նա։

Սակայն այս մարդասիրական գործընթացը, ինչպես և սպասելի էր, զայրացրել է Ադրբեջանին, և Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նշելով, թե  անօրինական գործընթաց է իրականացվում՝ լիբանանահայերին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելով։ 

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը NewArmenia.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի բարձրացրած աղմուկին՝ ընդգծեց, որ Արցախի իշխանությունները, որոնք ընտրվել են Արցախի բնակչության կողմից և ունեն նրանց կողմից լիազորված մանդատը՝ իրավունք ունեն կայացնել սուվերեն որոշումներ Արցախի տարածքում այս կամ այն անձի բնակությունը կազմակերպելու վերաբերյալ․ «Բնականաբար այդ որոշումները բխում են հենց այն մանդատից, որը տրամադրել է Արցախի իշխանություններին Արցախի ժողովուրդը, և բնականաբար Արցախի իշխանությունները կարողանում են իրականացնել նաև տարաբնույթ ծրագրեր։ Ծրագրերի մեծ մասն ունեն մարդասիրական ուղղվածություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ դեպքերում Արցախ տեղափոխվում են Լիբանանում ստեղծված իրավիճակի արդյունքում ծանր պայմաններում հայտնված մեր հայրենակիցները»։

Քաղաքագետի խոսքով՝ կանխատեսելի էր, որ Ադրբեջանը փորձելու է հնարավորինս աղմուկ բարձրացնել տվյալ խնդրի վերաբերյալ, ավելին՝ խտացնել գույները և տարածել միֆեր՝ ներկայացնել, թե իբր Արցախ տեղափոխված լիբանանահայերը վարձկաններ են, ինչը բնականաբար իրականությանը չի համապատասխանում։

«Իհարկե, Ադրբեջանը որևէ կերպով շահագրռված չէ ոչ Արցախի զարգացմամբ, ոչ Արցախի դեմոգրաֆիկ պատկերի բարելավմամբ, և փորձում է հնարավորինս աղմուկ բարձրացնելով խոչընդոտել տվյալ գործընթացը և հասնել նրան, որ միջազգային հանրությունը, համանախագահները ճնշումներ գործադրեն այս ուղղությամբ այս հարցի հետ կապված»,-ասաց նա։

Նարեկ Մինասյանը մեջբերեց նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում հնարավորություն կունենան շփումներ ունենալ Արցախի իշխանությունների հետ իրենց սպասվող տարածաշրջանային այցի շրջանակներում, և եթե նրանց տվյալ հարցը հուզում է, Արցախի իշխանություններից կստանան տեղեկատվություն։

«Համանախագահները փորձում են հնարավորինս խուսափել նմանատիպ  իրավիճակներից, առավել ևս եթե մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Ադրբեջանը պարբերաբար ճնշումներ է գործադրում նաև համանախագահների վրա՝ նրանց մեղադրելով ոչ արդյունավետության մեջ, և բնականաբար կարևոր է, որ համանախագահների հետ ստեղծված իրավիճակը մանրամասն քննարկվի, ներկայացվի անհրաժեշտ հիմնավորումները Արցախի իշխանությունների կողմից, ինչպես նաև հստակ պարզաբանվի, որ այդ գործողությունները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա»,-մեկնաբանեց քաղաքագետը

Նարեկ Մինասյանը հավելեց նաև, որ լիբանանահայերին Արցախում վերաբնակեցնելը այն լայնածավալ մասշտաբի գործընթացը չէ, որը մտահոգություն առաջացնի համանախագահների մոտ։    

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

Նատա Հարությունյան

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունները ոլորտային խորհրդակցություններ են անցկացրել

Անի Գրիգորյան

Արցախի Սոս և Մաճկլաշեն համայնքներւմ մուտքի և ելքի սահմանափակումներ չկան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին