15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Լիբանանը մտադիր Է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով
Աշխարհ

Լիբանանը մտադիր Է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով

Լիբանանի Պաշտպանության բարձրագույն խորհուրդը որոշում Է ընդունել բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հանրապետության սահմանի շրջանում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների պատճառով: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտնել Է Al-Jazeera հեռուստաալիքը:

«Արտաքին գործերի նախարարին հանձնարարվել Է բողոք ներկայացնել Անվտանգության խորհուրդ՝ օգոստսի 25-ին (Լիբանանի) հարավային սահմանների վրա Իսրայելի հարձակումների վերաբերյալ»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը զինվորական գերատեսչության հայտարարությունից:

Օգոստոսի 26-ին ավելի վաղ զինվորականները հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) օգոստոսի 25-ի երեկոյան ավիահարվածներ Է հասցրել շիաների «Հըզբոլլահ» կազմակերպության դիտակետերին Լիբանանի հետ սահմանի մոտ՝ ի պատասխան հրաձգության: Միջադեպի առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին նաթանյահուն հայտարարել Է, որ «Հըզբոլլահը» հերթական անգամ Լիբանանին վտանգի Է ենթարկում իր ագրեսիայի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանությունը Լիբանանից ՀՀ ժամանող հայերի համար պարզաբանել է քաղաքացիություն ստանալու կարգը

Նատա Հարությունյան

Լիբանանը մտադիր Է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով

Անի Գրիգորյան

Լիբանանի նախագահը բացառել է Բեյրութի պայթյունի միջազգային հետաքննությունը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին