20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
Այլ Լուրեր

Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հասանը հայտնել է երկուշաբթի Սերայի պալատում՝ կառավարության նիստից հետո։

«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության՝ ամբողջ կազմով հեռանալու մասին», — հայտնել է նա լրագրողներին ՝ լքելով պալատը:

Լիբանանում արդեն մի քանի օր է ինչ բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները պահանջում են երկրի կառավարության հրաժարականը, քանի որ հենց նրանց են մեղավոր համարում Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի համար։

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանությունը Լիբանանից ՀՀ ժամանող հայերի համար պարզաբանել է քաղաքացիություն ստանալու կարգը

Նատա Հարությունյան

Լիբանանը մտադիր Է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով

Անի Գրիգորյան

Լիբանանը մտադիր Է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին