7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108185.6 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորումը ձախողելու պատճառով
Աշխարհ

Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորումը ձախողելու պատճառով

Լիբանանի վարչապետ Մուսթաֆա Ադիբը  հրաժարական է տվել՝ կառավարության ձևավորման ջանքերի տապալումից հետո: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Մուսթաֆա Ադիբն իր հրաժարականի մասին հայտնել է նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո՝ ասելով, որ չի կարողացել իրականացնել կառավարություն ձևավորելու՝ իր առջև դրված առաջադրանքը: Նա ավելի քան մեկ ամիս պայքարում էր անկուսակցական կաբինետ ստեղծելու համար:

Անցյալ շաբաթ Լիբանանին նախագահ Աունը նախազգուշացրել էր, որ չկա քաղաքական փակուղի, որը խոչընդոտել է նոր կառավարության ստեղծմանը՝ կանխատեսելով, որ Լիբանանը «դժոխք կդառնա», եթե կարգավորում չհաջողվի:

Ենթադրվում էր, որ կառավարության պաշտոնները պետք է լրացվեին մինչ սեպտեմբերի կեսը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին