-6 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116630.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » «Լծակները սպառված չէին». Արթուր Հովհաննիսյանը՝ Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին
Այլ Լուրեր

«Լծակները սպառված չէին». Արթուր Հովհաննիսյանը՝ Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին

Քիչ առաջ ՔՊ-ն նիստ է գումարել։ Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց հարցերի։

Հարցին՝ Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը կքննարկվի՞ նիստում, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո, որովհետև դուք էլ լսել եք այն մասին, որ մեզ համար նրա մանդատը վայր դնելն անակնկալ էր, ուստի կարծում եմ՝ տրամաբանական է, որ անակնկալները քննարկվեն նիստում»։ Նա նշեց, որ ցուցակով Ջուլֆալակյանին փոխարինող գործիչը դեռևս մանդատը չի ստացել, ուստի այս նիստին չի մասնակցի։

Խոսելով ԼՀԿ նախաձեռնության մասին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցով, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ԼՀԿ-ն ունի նման իրավունք, իրենք էլ կսպասեն՝ տեսնելու համար, թե ինչ են նախաձեռնում։

«Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի քաղաքականությանը, ապա դա ոչ թե Արայիկ Հարությունյանի քաղաքականությունն է, այլ՝ «Իմ քայլ»-ի, որի մեծ մասին դուք ծանոթացել եք հեղափոխության օրերին, հեղափոխությունից հետո, նախընտրական շրջանում։ Առկա դժգոհությունները, տարակարծությունները քննարկելի են, բայց այն, որ խոսում են տապալված լինելու մասին, ծայրահեղ գնահատական է»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ պատգամավորի՝ այո, իրենց խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր այս կամ այն որոշման հետ ունեն տարակարծություններ, բայց դա նշանակում է, որ իրենք առողջ քննարկումների մեջ են։

Նա չողջունեց Արսեն Ջուլֆալակյանի քայլը՝ այդ տարակարծությունների պատճառով մանդատը վայր դնելու վերաբերյալ՝ նշելով, որ ինքն ուներ բոլոր լծակներն այդ անհամաձայնությունն արտահայտելու, հանրային ճնշման միջոցով այն տեղ հասցնելու․ «Լծակները սպառված չէին»։

Նմանատիպ Հոդվածներ

Մենք միասնական ենք եւ պատրաստ ենք տեր կանգնել բոլոր անհաջողություններին. պատգամավոր

Նատա Հարությունյան

Քաղաքացիները մեզ ասում են՝ եթե հիմա գնաք, երկիրը թողնելով անհայրենիքներին, ուրեմն դավաճան եք․ Արթուր Հովհաննիսյան

Նատա Հարությունյան

Պատերազմի ժամանակ «խառնակիչների» նկատմամբ օրենքն ավելի խիստ պետք է գործի․ Արթուր Հովհաննիսյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին