-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116099.2 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Լկտի սուտ է․ իմքայլականները հերքում են, թե Նիկոլ Փաշինյանն իրենց սպառնում է
Գլխավոր Նորություններ

Լկտի սուտ է․ իմքայլականները հերքում են, թե Նիկոլ Փաշինյանն իրենց սպառնում է

Այս օրերին մամուլում հաճախ են շրջանառվում լուրեր, որոնց համաձայն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում է ետ պահել խմբակցությունը լքելուց։

Երեկ էլ հարցազրույցի ժամանակ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից տարբեր միջոցներով իր հետ կապ են հաստատում և ասում, որ Նիկոլ Փաշինյանը իրենց սպառնում է։

New Armenia.amի հետ զրույցում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն ասաց, որ այդ կարգի լուրերը լկտի ստեր են․ «Ամբողջ խմբակցությունով մի քանի հանդիպումներ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել են ստեղծված իրավիճակը, և ամեն մեկն ասել է իր կարծիքը իրավիճակի լուծման վերաբերյալ։ Դա ամենալկտի սուտն է այն լկտի ստերի տարափի մեջ, որոնք հիմա կան»։

«Բացարձակ սուտ է։ Իմ անունից կարող եմ ասել, որ ինձ որևէ մեկը չի կարող ինչ-որ գործարք առաջարկել կամ առևտրի մեջ ներքաշել»,- այս մասին էլ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, իսկ Արթուր Վանեցյանի ասածի վերաբերյալ պատգամավորը կարծում է, որ դա դեռ պարզել է պետք․«չեմ ճանաչում որևէ պատգամավորի, որը կարող էր Վանեցյանի հետ կապ ունեցած լինի։ Կոնկրետ ես չեմ ունեցել, երբևէ չեմ ունենալու կապ այդ մարդու հետ»։

Հարցին, իսկ վարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ եղե՞լ են մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել խմբակցությունը լքելու, և ի՞նչ մթնոլորտում են անցել այդ հանդիպումները, պատգամավորն ասաց․ «Ընդամենը մեկ հանդիպման եմ ներկա եղել, որի ընթացքում քննարկվում էր եռակողմ հայտարարության ստորագրման հարցը, հնչել են շատ սուր հարցեր, կապված այդ ամենի հետ, բայց նման հարց չի քննարկվել»,- ասաց Հովսեփյանն ու հավելեց, որ իր մանդատը վայր դնելու մասին խոսք լինել չի կարող։

Իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ևս հերքեց մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ վարչապետն իրենց գործարք է առաջարկել իրեն մենակ չթողնելու համար․«Խմբակցությունում այս պահին կա միասնական մոտեցում մեր որդեգրած ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ։ Մամուլում եղած բոլոր վերնագրերը պարզունակ ստեր են, մեր շարքերում չկան մարդիկ, որ ինչ-որ մի հարցի մասով սպառնան ինչ-որ մեկին»,- եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը վայր դրեց պատգամավորական մանդատը, իսկ Թագուհի Թովմասյանը, դուրս գալով խմբակցությունից, գործունեությունը որոշեց շարունակել անկախ պատգամավորի կարգավիճակով։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին