26 C
Yerevan
27 Սեպտեմբերի, 2020
100211.2 By Google Analytics 26.09.2020
Գլխավոր » ԼՀԿ պատգամավորները ցանկանում էին ԱԺ դահլիճ մտնել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի պաստառներով
Այլ Լուրեր

ԼՀԿ պատգամավորները ցանկանում էին ԱԺ դահլիճ մտնել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի պաստառներով

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը այսօր փորձում էին ԱԺ դահլիճ մտնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի պաստառներով։

Դրանց վրա մասնավորապես գրված էր՝ «Քայլ արա, դուխով հեռացիր»։

Սակայն, անվտանգության աշխատակիցները չեն թողել, որպեսզի պատգամավորները այդ գրությամբ պաստառներն իրենց հետ ներս տանեն։

«Ուզում են հիմա էլ գրաքննություն անե՞ն: Տեսնեն՝ ինչ ա գրած, ըստ դրա որոշեն՝ մտնենք թե չէ՞»,- ասաց Անի Սամսոնյանը:

Միջադեպին ականտես ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացեց պաստառները, կարդաց դրանք, ինչից հետո ԼՀԿ պատգամավորներին թույլատրեցին մտնել դահլիճ:

На изображении может находиться: люди сидят
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին