-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115600 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » ԼՂ հակամարտությունը ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը. Ալֆրեդ Մորիս դե Զայաս
Այլ Լուրեր

ԼՂ հակամարտությունը ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը. Ալֆրեդ Մորիս դե Զայաս

ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը: Ալֆրեդ Մորիս դե Զայասն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը միայն մեկ լուծում ունի` Արցախի անկախության միջազգային ճանաչումը` այնպես, ինչպես Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի, Կոսովոյի դեպքում»,- գրել է Ալֆրեդ Մորիս դե Զայասը:

Ավելի վաղ, Զայասը գրել էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից իր անկախությունը հռչակել էր դեռևս 1991 թվականի դեկտեմբերին և այդ հռչակագիրը համապատասխանում է ժամանակակից միջազգային իրավունքին: Մորիս դե Զայասի խոսքով` ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքն է հանգեցնում հակամարտության, այլ դրա անարդար մերժումը: Նա վստահ է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջեւ՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին